Աղավնատուն (Արցախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աղավնատուն (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք
Աղավնատուն
Կոորդինատներ: 39°30′41″ հս․ լ. 46°37′55″ ավ. ե. / 39.51139° հս․. լ. 46.63194° ավ. ե. / 39.51139; 46.63194
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՔաշաթաղ
Մակերես5821.6 կմ²
Բնակչություն36 մարդ
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
##Աղավնատուն (Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Աղավնատուն, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 36 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 86 կմ հեռավորության վրա։ Համայնքը բարձրլեռնային է, ունի 5821.6 հա տարածք, որից 991.7 հա գյուղատնտեսական նշանակություն, 4489.7 հա անտառային հողեր։ Համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։ Համայնքն ունի գյուղապետարան, կա բուժաշխատող, գործում է հիմնական դպրոց, որտեղ սովորում են 24 աշակերտներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղավնատուն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 47 մարդ, կա 11 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ:

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ խաչքար (15-16-րդ դարեր), Հագար գյուղում եկեղեցի «Ս. Ստեփանոս» (15-16-րդ դարեր), 3 խաչքարեր (14-15-րդ դարեր)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png