Աղավնատուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղավնատուն (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Աղավնատուն | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Վաղարշապատի շրջան | ||
Գյուղապետ | Աշոտ Գրիգորյան | ||
Մակերես | 11.46 կմ² | ||
ԲԾՄ | 925 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 3158 մարդ (2010) | ||
Խտություն | 276 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | աղավնատունցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (23) | ||
Փոստային ինդեքսներ | 1113[1] | ||
|
Աղավնատուն, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի շրջանում։ Տեղակայված է մարզկենտրոնից 22 կմ հյուսիս-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 920 մ բարձրության վրա։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչների մի մասի նախնիները 1828-1829 թվականներին գաղթել են Խոյից։
Աղավնատուն գյուղի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 186 | 982 | 1024 | 1292 | 1700 | 2350 | 2296 | 3158 | 3200 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ և թռչնաբուծությամբ։ Աղավնատուն գյուղից հյուսիս-արևմուտք կան տուֆի և բազալտի հանքավայրեր։
Պատմական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում և նրա շրջակայքում կան զանազան հնություններ։ Դեպի արևմուտք կան բերդ-ամրոցի ավերակներ։ Կան նաև Սուրբ Գևորգ, Մարիամ Աստվածածին (10-րդ դար) և «Ծիրանավոր» (14-րդ դար) եկեղեցիների ավերակները, հարավ-արևմուտք` 13-րդ դարի բավական պահպանված իշխանական մատուռ-դամբարան: Աղավնատանի շրջակայքում են գտնվում նաև Սուրբ Կարապետ, «Կարմրավոր» եկեղեցիների և կիկլոպյան ամրոցի ավերակները։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աղավնատունի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Արմավիրի մարզ)
- Սուրբ Աննա եկեղեցի (Աղավնատուն, Արմավիր)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 14»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2015-04-06
|