Աղասի Քանքանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քանքանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աղասի Քանքանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1904 Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունվարի 15, 1999 (94 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1928) |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների թեկնածու (1939) և դոցենտ (1941) |
Պարգևներ |
Աղասի Գարեգինի Քանքանյան (սեպտեմբերի 17, 1904, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունվարի 15, 1999, Երևան, Հայաստան), հայ խորհրդային քիմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), քիմիական գիտությունների թեկնածու (1939), դոցենտ (1941)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականին նրանց ընտանիքը բռնել է գաղթի ճանապարհը, հասել Երևան։ Սովորել է գաղթականների երեկոյան, ապա՝ Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1924 թվականին։
1928 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը՝ Աղասի Քանքանյանը աշխատանքի է անցել վերլուծական քիմիայի ամբիոնում նախ որպես լաբորանտ, ապա՝ ասիստենտ։
1935-1935 թվականներին սովորել է Լենինգրադի համալսարանի ասպիրանտուրայում։ 1939 թվականին թեկնածուական ատենախոսություն պաշտպանելուց հետո վերադարձել է Երևան և շարունակել աշխատել վերլուծական քիմիայի ամբիոնում մինչև 1985 թվականը։ 13 տարի համատեղությամբ դասավանդել է գյուղատնտեսական ինստիտուտում, շուրջ տասը տարի աշխատել ՀԽՍՀ ԳԱ քիմիայի ինստիտուտում։
Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են ներմետաղական միացությունների ստացմանն ու հետազոտմանը։ Ուսումնասիրել է ՀԽՍՀ բնական սորբենտները և կիրառել դրանք որպես նրբաշերտ քրոմատագրաֆիական կրողներ՝ անօրգանական իոնները բաժանելու և որոշելու համար։ Մշակել է նստեցուցիչ-կոմպլեքսանտի բարենպաստ կոնցենտրացիայի որոշման քրոմատագրաֆիական եղանակ։
Հեղինակ է շուրջ 150 գիտական հոդվածների, «Անալիտիկ քիմիայի խնդիրներ և վարժություններ» (1974), «Որակական քիմիայի անալիզի գործնական աշխատանքներ» (1977), «Որակական քիմիայի անալիզի տեսական հիմունքներ» (1979) ձեռնարկների և համահեղինակ՝ «Վերլուծական քիմիայի ծրագրավորված խնդիրների ժողովածու» (1984), «Քիմիական անալիզի հիմունքներ» (1985) գրքերի։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով[1]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անալիտիկ քիմիայի հարցեր և վարժություններ, Երևան, 1974։
- Վերլուծական քիմիայի ծրագրավորված ծնդիրների ժողովածու, Երևան, 1984 (համահեղինակ)։
- Քիմիական անալիզի հիմունքներ, Երևան, 1985 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 586-587։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- Սեպտեմբերի 17 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Վան քաղաքում ծնվածներ
- Հունվարի 15 մահեր
- 1999 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ քիմիկոսներ
- ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի շրջանավարտներ
- Քիմիական գիտությունների թեկնածուներ