Աղասի Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղասի Հարությունյան
Ծնվել է1924
ԾննդավայրԳյումրի, Կիւմրի, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է1992
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա և Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն և ԽՍՀՄ նկարիչների միություն

Աղասի Նազարեթի Հարությունյան (1924, Գյումրի, Կիւմրի, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1992, Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, Հայաստանի նկարիչների միության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղասի Հարությունյանը ծնվել է 1924 թվականին Լենինական քաղաքում։ Սովորել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում։ Մեկ տարի սովորել է ԽՍՀՄ գեղարվեստների ակադեմիայի Ռեպինի անվան ինստիտուտում, որից հետո ուսումը շարունակել է Երևանի գեղարվեստական ինստիտուտում, որի գեղանկարչական բաժինն ավարտել է 1951 թվականին[2]։

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։

Աղասի Հարությունյանը 1953 թվականից ունեցել է ցուցահանդեսներ, 1960-ական թվականների կեսերից ակտիվորեն զբաղվել է մոնումենտալ-դեկորատիվ արվեստով։ Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հուշարձաններ է ստեղծել Հայաստանում և Ադրբեջանում, Երևանի ջերմաէլեկտրակայանում ստեղծել է Լենինի խճանկարը։

Մահացել է 1992 թվականին[3], թաղված է Թոխմախի գերեզմանատանը[4]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Համբարձում դայի»
  • «Ծաղկած ծառեր»
  • «Արագածը Աշտարակից»
  • «Սևանա լիճ»[5]
  • «Գարուն»

Կտավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ելիր, ում կյանքը անիծել է»
  • «Շինարար ընկերուհիները»
  • «Սալաթ-Նովա»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Арутюнян Агаси Назаретович
  2. Ստեփանյան Գառնիկ։ Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով։ հատոր Բ, Ժ-Մ։ Երևան։ Սովետական գրող։ 1981, էջ 168
  3. Армянский художник Арутюнян Агаси Назаретович
  4. Աղասի Հարությունյան Նազարեթի
  5. АРУТЮНЯН АГАСИ НАЗАРЕТОВИЧ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]