Աղասի Արշակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղասի Արշակյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 24, 1954(1954-07-24)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 25, 2017(2017-12-25) (63 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
 Aghasi Arshakyan Վիքիպահեստում

Աղասի Արամայիսի Արշակյան (հուլիսի 24, 1954(1954-07-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 25, 2017(2017-12-25), Երևան, Հայաստան[1]), հայ տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԳԽ և ԱԺ տարբեր գումարումների պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղասի Արշակյանը ծնվել է 1954 թվականին Երևանում։ 1975 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1971-1975 թվականներին աշխատել է բանվոր, շարժիչագործ, բետոնագործ, գիշերապահ, 1975-1978 թվականներին՝ ԽՍՀՄ սարքաշինության նախարարության «Էլեկտրասարք» գիտաարտադրական միավորում Երևանի չափիչ սարքերի գործարանում եղել է տնտեսագետ, ավագ տնտեսագետ, 1984-1985 թվականներին՝ «Հայգյուղմեխանիզացիա» գիտաարտադրական միավորում փորձնական-գիտափորձնական գործարանում` աշխատանքի կազմակերպման և աշխատավարձի բաժնի պետ։ 1978-1984 թվականներին և 1985-1990 թվականներին ՀԽՍՀ Տեղական արդյունաբերության նախարարության «Լույս», ապա «Լուսին» արհմիություններում եղել է ավագ հաշվապահ, ավագ տնտեսագետ, աշխատանքի կազմակերպման և աշխատավարձի բաժնի պետ[2]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 թվականին ՀՀ թիվ 47 ընտրատարածքից ընտրվել է պատգամավոր։ 1990-1995 թվականներին՝ ԳԽ պատգամավոր, եղել է ԳԽ մարդու իրավունքների և ազգությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
  • 1995-1999 թվականներին զբաղվել է հասարակական-քաղաքական աշխատանքներով, եղել է Անդրեյ Սախարովի անվան հայկական իրավապաշտպան հիմնադրամի նախագահ, «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» հայկական ժողովրդական նախաձեռնության գործադիր քարտուղար։
  • 1999 թվականին «Իրավունք և միաբանություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։ 1999-2003 թվականներին՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իրավունք և միաբանություն» խմբակցության քարտուղար։
  • 2003-2007 թվականների մայիսին ԱԺ պատգամավոր է ընտրվել Ազգային Միաբանություն կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Ազգային Միաբանություն խմբակցության անդամ, ԱՄԿ անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մահացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը». operativ.am. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
  2. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղասի Արշակյան» հոդվածին։