Արևմտյան Տավրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աղաջքիսե (լեռ)ից)
Արևմտյան Տավրոս
Տեսակլեռնաշղթա
ՄայրցամաքԱսիա
Երկիր Թուրքիա
ԲԾՄ3070 մետր
ԼեռնաշղթաՏավրոսյան լեռնահամակարգ
Քարտեզ
Քարտեզ

Արևմտյան Տավրոս , Անատոլական Տավրոս, լեռնահամակարգ Փոքր Ասիայի հարավային ափամերձ շրջանում, Տավրոսյան լեռնահամակարգում։ Տավրոսը բաժանվում է երեք հատվածների, որոնցից արևմտյանը կոչվում է Արևմտյան կամ Անատոլիական Տավրոս, կենտրոնական հատվածը՝ Կիլիկյան Տավրոս, իսկ արևելյան՝ Հայկական Տավրոս։ Արևմտյան Տավրոսը ձգվում է Սակարիա սարավանդին կից դեպի հարավ՝ ընդգրկելով Կիլիկիայի և Լիկիայի թերակղզիները։ Այստեղ կան միջին բարձրության (2500-2800 մ) լեռներ, որոնք կազմված են մեզոզոյի և երրորդական թերթաքարերից ու կրաքարերից[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 430 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 44