Աղամալի և Մարիամի խաչքար (Շողակաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղամալի և Մարիամի խաչքար
Աղամալի և Մարիամի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԱրմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան-Սահակ Պարթև փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Շողակաթ եկեղեցում։
Սկզբնական տեղադրությունԱրմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան-Սահակ Պարթև փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Շողակաթ եկեղեցում։
Ներկա տեղադրությունԱգուցված է Շողակաթ եկեղեցու հյուսիսային որմին։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Աղամալին և Մարիամին։
ԽաչագործԽաչքագործ վարպետը Հայրապետն է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուն անհայտ է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1695 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակներ չունի։
Նյութբազալտ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
 Shoghakat Վիքիպահեստում

Աղամալի և Մարիամի խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան-Սահակ Պարթև փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Շողակաթ եկեղեցում, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/18)[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագուցված է Շողակաթ եկեղեցու հյուսիսային որմին, արտաքուստ[2]։

Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի ստորին հատվածում 3 տող վիմական արձանագրություն[2].

  1. ՈՒՍՏ[Ա]Յ Հ[ԱՅ]Ր[Ա]Պ[Ե]Տ
  2. Յ[Ի]Շ[Ա]Տ[Ա]Կ Է Խ[Օ]ՃԱ ԱՂԱՄԱԼԻՆ
  3. ԵՒ Կ[Ո]Ղ[Ա]ԿՑՈՆ ԻՐ, ՌՃԽԴ. (1695)

Համաձայն արձանագրության՝ խաչքարը կանգնեցվել է ի հիշատակ եկեղեցու մեկենաս Աղամալ Նախիջևանցու և կնոջ՝ Մարիամի։ Խաչքարը կերտվել է 1695 թվականին։ Խաչքարագործ վարպետը Հայրապետն է։

Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղամալը եղել է խոջա (խօ ճա), այսինքն` զբաղվել է վաճառականությամբ, մի երևույթ, որը մեծ տարածում է ունեցել 16-18-րդ դարերում[2]։
  • Խաչքար կերտող վարպետները 15-18-րդ դարերի վիմագրերում կոչվել են նաև «վարպետ», «ուստա» պատվանուններով[2][3]։
  • Խաչքարերի քանդակագործական հարդարանքում առկա ընդհանրությունները թույլ են տալիս ենթադրել, որ Շողակաթ եկեղեցու որմերին ագուցված խաչքարերն ուստա Հայրապետի ձեռակերտն են, պարզապես վարպետն իր անունը հիշատակել է միայն մեկ անգամ։ Բացառված չէ, որ Հայրապետ քարգործը նաև եկեղեցու ճարտարապետն է[2]։
  • Տվյալ ժամանակաշրջանի կոթողներն աչքի են ընկնում հիմնախաչի ետնախորքն անզարդ պահելու սկզբունքով, վարդյակն առանձնանում է խորանից, իսկ արմավազարդն ու խաչը հստակորեն պահպանում են հորինվածքի առանձնահատուկ տեսքը[4]։ 17-18-րդ դարերի եկեղեցական կառույցների որմերին ագուցված խաչքարերն ունեն պարզ, դեկորատիվ հարդարանք, երիզված են հյուսածո զարդանախշերով, հիմնախաչը ևս հյուսածո ոճով է պատկերված, որի ստորին խաչաթևից բարձրանում է նուրբ արմավազարդը, իսկ վարդյակն այսօրինակ խաչքարերի քանդակային հորինվածքում ընդհանրապես բացակայում է[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
  3. Բ. Առաքելյան, Ա. Ն Շահինյան, Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները։ IX-XIII դարերի խաչքարերը, Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն, 1984, էջ 47
  4. Հ․Լ․ Պետրոսյան, Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան, 2008, էջ 365