Աղամալի խաչքար (Շողակաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղամալի խաչքար
Աղամալի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԱրմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան-Սահակ Պարթև փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Շողակաթ եկեղեցում։
Սկզբնական տեղադրությունԱրմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան-Սահակ Պարթև փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Շողակաթ եկեղեցում։
Ներկա տեղադրությունԱգուցված է Շողակաթ եկեղեցու արևելյան որմին, արտաքուստ։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Աղամալին։
ԽաչագործԽաչքագործն անհայտ է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուն անհայտ է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ17-րդ դար
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակներ չունի։
Նյութբազալտ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
 Shoghakat Վիքիպահեստում

Աղամալի խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան-Սահակ Պարթև փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Շողակաթ եկեղեցում, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/18)[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագուցված է Շողակաթ եկեղեցու արևելյան որմին, արտաքուստ[2]։

Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի ստորին հատվածում 1 տող վիմական արձանագրություն[2].

  1. Յ[Ի]Շ[Ա]Տ[Ա]Կ Է ՆԱԽՉՈՒ[ԱՆ]ՑԻ ԱՂԱՄԱԼԻՆ

Խաչքարի արձանագրության մեջ հիշատակվում է եկեղեցու մեկենաս Աղամալ Նախիջևանցին։

Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բացի գեղազարդման գործառույթից` խաչքարը կարող էր ունենալ նաև եկեղեցու հետ կապված հիշատակարանային գործառույթ։ Օրինակ` Տաթևի վանքի Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու արևմտյան որմի կենտրոնական մասում, արտաքուստ, մուտքից վեր ագուցված խաչքարի արձանագրությունն ունի հետևյալ բովանդակությունը. «ԶՏՐ Յովանէս, շինող/ սրբոյ եկեղեցեացս/ ՏՐ յիշեա»[3]։ Փաստորեն արձանագրությու նը հայտնում է եկեղեցին կառուցող տեր Հովհաննեսի անունը[2]։
  • Համաձայն Ս. Բարխուդարյանի՝ վանքերի և եկեղեցիների որմերին ագուցված խաչքարերը սովորականից ավելի կարճ են լինում[2]։
  • Որմերին ագուցված խաչքարերի վրա հիմնականում գրվում են շինության մեկենասների հիշատակագրությունները[4]։ Աղամալ արական անձնանունը Հր. Աճառյանը ստուգաբանում է թուրքերեն «Agamali» անունից, որ կազմված է aga «աղա» + mal «ապրանք», «ունեցվածք» բառերից և նշանակում է «աղայի ապրանքը»։ Որպես անձնանուն այն հաճախ է գործածվել 16-17-րդ դարերի ձեռագրերում[2][5]։
  • Նախիջևանցի Աղամալը և իր ընտանիքի անդամները հիշատակված են եկեղեցու արևմտյան մուտքի շինարարական վիմագրում[2]։
  • Տվյալ ժամանակաշրջանի կոթողներն աչքի են ընկնում հիմնախաչի ետնախորքն անզարդ պահելու սկզբունքով, վարդյակն առանձնանում է խորանից, իսկ արմավազարդն ու խաչը հստակորեն պահպանում են հորինվածքի առանձնահատուկ տեսքը[6]։ 17-18-րդ դարերի եկեղեցական կառույցների որմերին ագուցված խաչքարերն ունեն պարզ, դեկորատիվ հարդարանք, երիզված են հյուսածո զարդանախշերով, հիմնախաչը ևս հյուսածո ոճով է պատկերված, որի ստորին խաչաթևից բարձրանում է նուրբ արմավազարդը, իսկ վարդյակն այսօրինակ խաչքարերի քանդակային հորինվածքում ընդհանրապես բացակայում է[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
  3. Դիվան հայ վիմագրության, Պ. 2. Գորիսի, Սիսիանի և Ղափանի շրջաններ /Գլխ. խմբ.՝ Հ. Ա. Օրբելի, հատորի խմբ. Բ. Ն. Առաքելյան։ ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1960., էջ 14, արձանագրություն 3
  4. Ս. Բարխուդարյան, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, 1963 թվական, էջ 132
  5. Հր. Աճառյան, Անձնանունների բառարան, հատոր Ա, էջ 96
  6. Հ․Լ․ Պետրոսյան, Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան, 2008, էջ 365