Աղամալի, Աղաջանի և Նանագուլի խաչքար (Շողակաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղամալի, Աղաջանի և Նանագուլի խաչքար
Աղամալի, Աղաջանի և Նանագուլի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԱրմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան-Սահակ Պարթև փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Շողակաթ եկեղեցում։
Սկզբնական տեղադրությունԱրմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան-Սահակ Պարթև փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Շողակաթ եկեղեցում։
Ներկա տեղադրությունԱգուցված է Շողակաթ եկեղեցու արևմտյան որմին՝ զանգակատան ետնամասում, արտաքուստ։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Աղամալին, Աղաջանին և Նանագուլին։
ԽաչագործԽաչքագործն անհայտ է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուն անհայտ է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ17-րդ դար
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակներ չունի։
Նյութբազալտ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
 Shoghakat Վիքիպահեստում

Աղամալի, Աղաջանի և Նանագուլի խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան-Սահակ Պարթև փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Շողակաթ եկեղեցում, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/18)[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագուցված է Շողակաթ եկեղեցու արևմտյան որմին՝ զանգակատան ետնամասում, արտաքուստ[2]։

Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի ստորին հատվածում 4 տող վիմական արձանագրություն[2].

  1. [ՍԲ ԽԱՉ] Ս Է ՆԱՆ[Խ]ՉՈՒԱՆՑԻ
  2. [ԱՂԱ]ՄԱԼԻՆ ՀՕՐՆ
  3. ԱՂԱՋ[Ա]Ն[Ի]Ն, ՄՕՐՆ
  4. ՆԱՆԱԳՈՒԼԻՆ

Համաձայն արձանագրության՝ խաչքարը կանգնեցվել է ի հիշատակ եկեղեցու մեկենաս Աղամալ Նախիջևանցու, նրա հոր՝ Աղաջանի, և մոր՝ Նանագուլի։

Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եկեղեցու մեկենաս Աղամալ Նախիջևանցու, նրա հոր՝ Աղաջանի, և մոր՝ Նանագուլինի, մասին հիշատակվում է նաև եկեղեցու կառուցմանը վերաբերվող վիմագրությունում[2]։
  • «Նախչուանցի» բառում «Խ»­ի փոխարեն «Ն» է փորագրվել, որը գրչի վրիպումն է[2]։
  • Տվյալ ժամանակաշրջանի կոթողներն աչքի են ընկնում հիմնախաչի ետնախորքն անզարդ պահելու սկզբունքով, վարդյակն առանձնանում է խորանից, իսկ արմավազարդն ու խաչը հստակորեն պահպանում են հորինվածքի առանձնահատուկ տեսքը[3]։ 17-18-րդ դարերի եկեղեցական կառույցների որմերին ագուցված խաչքարերն ունեն պարզ, դեկորատիվ հարդարանք, երիզված են հյուսածո զարդանախշերով, հիմնախաչը ևս հյուսածո ոճով է պատկերված, որի ստորին խաչաթևից բարձրանում է նուրբ արմավազարդը, իսկ վարդյակն այսօրինակ խաչքարերի քանդակային հորինվածքում ընդհանրապես բացակայում է[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
  3. Հ․Լ․ Պետրոսյան, Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան, 2008, էջ 365