Աղադադաշ Ղուրբանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աղադադաշ Կուրբանովից)
Աղադադաշ Ղուրբանով
ադրբ.՝ Ağadadaş Qurbanov
Ծնվել էմարտի 8, 1911(1911-03-08)
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 22, 1965(1965-06-22) (54 տարեկան)
Մահվան վայրՍալյան, Ադրբեջանական ԽՍՀ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսական կայսրություն և  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Գործունեության տարիներ1927–1965
Մասնագիտացումդերասան
ԱմուսինԳյուլխար Հասանովա
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ
IMDbID ID 3482181

Աղադադաշ Գյուլմամեդ օղլի Ղուրբանով (ադրբ.՝ Ağadadaş Gülməmməd oğlu Qurbanov, մարտի 8, 1911(1911-03-08), Բաքու, Ռուսական կայսրություն - հունիսի 22, 1965(1965-06-22), Սալյան, Ադրբեջանական ԽՍՀ), թատրոնի և կինոյի ադրբեջանցի խորհրդային դերասան, Ադրբեջանի պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիրներից մեկը, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1943), Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1954)[1];

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղադադաշ Ղուրբանովը ծնվել է 1911 թվականի մարտի 8-ին Բաքվում։ Նա սկսեց իր դերասանական կարիերան Ադրբեջանի պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ 1927 թվականից մինչև 1952 թվականը նա նման դերեր է խաղացել որպես Մոլլա Իբրահիմ-Խալիլ (Միրզա Ախունդով), Հաջի Կենբեր (Նաջափ-բեկ Վեզիրով), Կարլ (Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր), Խլեսդաքով (Նիկոլայ Գոգոլ), Բեհրամ (Աբդուլա Շահիգ) և այլն։ Աղադադաշ Ղուրբանովը 1952 թվականից մինչև իր կյանքի ավարտը աշխատել է Ազգային դրամատիկական թատրոնում։ Նա այս թատրոնում մի շարք հիշարժան դերեր է խաղացել։ Լավագույններից են՝ Միրզե Սեմենդեր, Աբու Ուբեյդ («Ալմազ», «Հրո հարսը», Ջաֆար Ջաբարլի), Շեյխ Սանան, Սայավուշ («Շեյխ Սանան», «Սայավուշ», Հուսեյն Ջավիդ), Քամիլիո («Ձմեռային հեքիաթ», Ուիլյամ Շեքսպիր), Իբրահիմ խան և Վագիֆ «(Վագիֆ», Սամեդ Վուրղուն), Շուլց («Հեռավոր ափերին», Հասան Սեյիդբեկլի), Հաջի Կարա («Հաջի Կարա», Միրզա Ախունդով), Աքիֆ («Գյանք», Միրզե Իբրահիմով) և այլն[2][3]։

1943 թվականին Աղադադաշ Ղուրբանովը արժանացել է Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ, իսկ 1954 թվականին `ժողովրդական արտիստի կոչմանը։ Աղադադաշ Ղուրբանովը մահացել է 1965 թվականի հունիսի 25-ին ողբերգական վթարի հետևանքով[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սաբուհի» (ֆիլմ, 1941),
  • «Շամդան բեկ» (ֆիլմ, 1956),
  • «Տաք արևի տակ» (ֆիլմ, 1957),
  • «Մեկ աշտարակի առեղծվածը» (ֆիլմ, 1959),
  • «Քերոկլի» (ֆիլմ, 1960),
  • «Մեր փողոցը» (ֆիլմ, 1961),
  • «Առշին մալ ալան» (ֆիլմ, 1965):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. medeniyyet.azԱղադադաշ Ղուրբանով
  2. Юсуфбейли Т. Г. Драматургия Шекспира на сцене азербайджанского драматического театра (1920—1933 гг.) // Известия Академии наук Азербайджанской ССР. — 1963. — С. 34.
  3. Աղադադաշ Ղուրբանով
  4. Աղադադաշ Ղուրբանով

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гурбанов Ағададаш Ҝүлмәммәд оғлу / Под ред. Дж. Кулиева. — Азербайджанская советская энциклопедия: Главная редакция Азербайджанской советской энциклопедии, 1979. — Т. III.