Ահմեդ Ջավադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ահմեդ Ջավադ
ադրբ.՝ Əhməd Cavad
Դիմանկար
Ծնվել էմայիսի 5, 1892(1892-05-05)[1]
ԾննդավայրՆերքին Սեյֆալու, Շամխորի շրջան, Ադրբեջան
Մահացել էհոկտեմբերի 12, 1937(1937-10-12)[1] (45 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Azerbaijan 1918.svg Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ և խմբագիր
ԱշխատավայրԱդրբեջանի պետական գյուղատնտեսական ինստիտուտ
ԵրեխաներQ55202831?
Ahmad Javad Վիքիպահեստում

Ջավադ Մեհեմմեդալի օլի Ախունդզադե (ադրբ.՝ Cavad Məhəmmədəli oğlu Axundzadə, մայիսի 5, 1892(1892-05-05)[1], Ներքին Սեյֆալու, Շամխորի շրջան, Ադրբեջան - հոկտեմբերի 12, 1937(1937-10-12)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի բանաստեղծ, թարգմանիչ, Ադրբեջանի գրողների միության անդամ (1934), պրոֆեսոր[2];

Ադրբեջանի օրհներգի խոսքերի հեղինակը Ահմեդ Ջավադն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահմեդ Ջավադը ծնվել է 1892 թվականի մայիսի 5-ին Շամքիրի շրջանի Սեյֆելի գյուղում։ Ջավադն իր առաջին կրթությունը ստացել է գյուղում երեք տարի և սովորել է արաբերեն և պարսկերեն։ Սա նրա առաջին և վերջին կրթությունն էր Շամքիրում։ Երբ նա յոթ տարեկան էր, նա կարողացավ կարդալ Ղուրանը։ Հոր մահից հետո նա 1906 թվականին տեղափոխվել է Գանձակ իր մոր հետ։ Ահմեդ Ջավադը ընդունվել է Ելիզավետպոլի ճեմարան 1906 թվականին։ Ահմեդ Ջավադը սովորել է ճեմարանում 6 տարի և ավարտել է 1912 թվականին։ Նա իր մանկավարժական գործունեությունը սկսեց 1913 թվականին Գանձակի աղջիկների թիվ 1 դպրոցում ՝ որպես առաջին պաշտոնական ուսուցիչ[3]։

Ահմեդ Ջավադի բանաստեղծությունների առաջին գիրքը լույս է տեսել 1916 թվականն ՝Բաքվում։ Գրքի հրատարակման պահին բանաստեղծը գտնվում էր Բաթումում։

Ահմեդ Ջավադը մասնակցել է Բալկանյան պատերազմին 1912-1913 թվականներին։ Բանաստեղծը 1914 թվականից աշխատել է «Բաց խոսք» թերթի թղթակից։ Այդ ժամանակ Մամեդ Էմին Ռասուլզադեն օգնել է հրատարակել նրա գործերը։ 1916 թվականին «Բաց խոսք» թերթում տպագրվել է բանաստեղծի «Երկու թշնամի» պատմվածքը [4]։

Առաջին համաշխարհային պատերազմը հատուկ փուլ է կազմակերպել Ահմեդ Ջավադի ստեղծագործության մեջ[5]։

Ահմեդ Ջավադը նաև քաղաքական կյանքում ակտիվ էր Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության օրոք։ Ադրբեջանի օրհներգի խոսքերի հեղինակն է։

Նրան ձերբակալել են 1937 թվականի հունիսի 4-ին ՝միաժամանակ իր ուսուցիչը Հուսեյն Ջավիդին և նրա ուսանողինը Միքաել Մուշֆիգին։ Ահմեդ Ջավադը սպանվել է Բաքվում 1937 թվականի հոկտեմբերի 12-ին։ 1955 թվականին բանաստեղծը արդարացվել է[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 International Music Score Library Project — 2006.
  2. Əhməd Cavad
  3. Ահմեդ Ջավադ Սովետական մեծ հանրագիտարան
  4. Azərbaycan Xalq Cümhuriyyəti Ensiklopediyası I cild. Bakı: Lider nəşriyyatı, 2004, s. 329
  5. Sharifov A.Reviving the Memory of Silenced Voices// Azerbaijan International : журнал. — Spring, 1998. — № 6.1. — P. 48—49.
  6. Süleymanlı Ş. "Nəşriyyat işi və Azərbaycan ədəbiyyatı dünya nəşrində"// Bakı, "Təhsil" nəşriyyatı - 2007, 259 s.