Ահմեդ Էսադ փաշա
Ահմեդ Էսադ փաշա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1828 |
Ծննդավայր | Խիոս, Chios Municipality, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան |
Մահացել է | 1875 |
Մահվան վայր | Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Օսմանյան ռազմական քոլեջ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Օսմանյան կայսրության մեծ վեզիր և Օսմանյան կայսրության մեծ վեզիր |
Ահմեդ Էսադ փաշա (թուրք.՝ Ahmed Esad Paşa, 1828, Խիոս, Chios Municipality, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան - 1875, Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), օսմանյան պետական գործիչ[1]: Երկու անգամ եղել է Օսմանյան կայսրության մեծ վեզիր:
1863 թվականին նա հիմնադրել է «Դարյուշշաֆաքա» հասարակական կազմակերպությունը, որն զբաղվում էր կրթական ոլորտի խնդիրներով:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեհմեդ Էսադ փաշան ծնվել է 1828 թվականին, Խիոս կղզում: Նա մուֆթի Սուլեյման-բեյի որդին էր և մյուշիր (մարշալ) Կազիմ (Ալպան) փաշայի եղբայրը: Ծառայել է Փարիզում` Ֆրանսիայում Օսմանյան կայսրության դեսպանատանը: Վերադառնալով հայրենիք` նա հիմնել է հասարակական կազմակերպություն, որն զբաղվում էր կրթության ոլորտի խնդիրների լուծմամբ: Տղաների և աղջիկների, զինվորականների որբացած երեխաների համար Եվրոպայում հիմնված գիշերօթիկ դպրոցների օրինակով Ստամբուլում դպրոց է հիմնել: Նա անձամբ վերահսկել է ուսումնական հաստատության շենքի շինարարությունը, ապագա աշակերտների ուսումնական ծրագրերն ու համազգեստը:
1873 թվականին նա նշանակվել է Կոնիայի գլխավոր նահանգապետ, որտեղ նա հաջողությամբ հաղթահարել է երկարատև երաշտի պատճառած ճգնաժամը:
Որպես երախտագիտություն նրա վաստակին` սուլթան Աբդուլ Ազիզը երկու անգամ նշանակել է նրան Մեծ վեզիր ( 1973 թվականի փետրվարի 15-ապրիլի 15, 1873 թվականի ապրիլի 26-օգոստոսի 26): Ընդհանուր առմամբ, նա այս պաշտոնը զբաղեցնում էր 6 ամիս: 1875 թվականին ընդմիջումների ժամանակ եղել է Իզմիրի գեներալ-նահանգապետ: Պաշտոնական այցով լինելով Դենիզլիում` թունավորվել է: Նրա սուրճի բաժակի մեջ թույն է ավելացվել: Հանցագործության համար մեղադրվել է սուրճը պատրաստող աֆրոթուրք խոհարար ստրուկը, որն անմիջապես կախաղան է հանվել:
Ահմեդ Էսադ փաշան թուրք նկարիչ և արվեստաբան Ջելյալ Էսադ Արսևենի հայրն է:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Buz, Ayhan (2009). Osmanlı Sadrazamları. İstanbul: Neden Kitap, ISBN 978-975-254-278-5
- Danişmend, İsmail Hâmi (1971). Osmanlı Devlet Erkânı. İstanbul: Türkiye Yayınevi
- Kuneralp, Sinan (1999). Son Dönem Osmanlı Erkan ve Ricali (1839 - 1922) Prosopografik Rehber. İstanbul:ISIS Press,, ISBN 9784281181.
- İnal, İbnülemin Mehmet Kemal, (1964). Son Sadrazamlar 4 cilt. Ankara: Millî Eğitim Basimevi, (Dergah Yayinevi 2002)