Ահմեդ Ալի
Ահմեդ Ալի | |
|---|---|
| Ծնվել է | 1910[1] կամ հուլիսի 1, 1908[2] |
| Ծննդավայր | Դելի, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
| Վախճանվել է | հունվարի 14, 1994[3][4] կամ հունվարի 19, 1994[5] |
| Վախճանի վայր | Կարաչի, Պակիստան |
| Մասնագիտություն | դիվանագետ և գրող |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ալիգարհի իսլամական համալսարան, University of Lucknow? և Minto Circle? |
| Գրական ուղղություններ | Progressive Writers' Movement? |
| Ուշագրավ աշխատանքներ | Twilight in Delhi? |
| Աշխատավայր | Կալկաթայի համալսարան |
| Պարգևներ | |
Ահմեդ Ալի (ուրդու՝ احمد علی, 1910[1] կամ հուլիսի 1, 1908[2], Դելի, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունվարի 14, 1994[3][4] կամ հունվարի 19, 1994[5], Կարաչի, Պակիստան), պակիստանցի վիպասան, բանաստեղծ, գրաքննադատ, թարգմանիչ, դիվանագետ և գիտնական, ժամանակակից ուրդու պատմվածքի հիմնադիրներից մեկը։ Նրա նշանավոր ստեղծագործություններից են՝ «Մոխիրներ» (1932), «Մեր փողոցը» (1940), «Բանտը» (1942), «Մահից առաջ» (1945) պատմվածքների ժողովածուները։ Նրա գրչին է պատկանում նաև «Մթնշաղ Դելիում» վեպը (1940), որն իր անգլալեզու առաջին վեպն է[6]։
Մունիզա Շամսին Ահմեդ Ալիին կոչել է «պակիստանյան անգլալեզու գեղարվեստական գրականության նախահայր»[7]։
Մանկություն և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահմեդ Ալին ծնվել է 1910 թվականի հուլիսի 1-ին, Բրիտանական Հնդկաստանի Դելի քաղաքում։ Նա և հայրական և մայրական կողմից սերում էր իսլամական աստվածաբանների ընտանիքից, ընդ որում՝ նրա հայրական կողմը սերում էր 12-րդ դարի նշանավոր իսամական աստվածաբան և սուֆիստ սուրբ Աբդ ալ-Կադիր Գիլանիի տոհմից[8]։ Նրա հայրը՝ Սայեդ Շուջաուդ Դինը, բրիտանական վարչակազմում քաղաքացիական ծառայող էր՝ Փենջաբի քաղաքացիաական ծառայության կազմում, և հետաքրքրված էր պարսկական գրականությամբ[8]։
Ալին իր նախնական կրթությունը սկսել է 5 տարեկանում՝ սովորելով Ղուրանի ընթերցանություն[9]։ Բարձրագույն կրթություն ստացել է Ալիգարհի մուսուլմանական համալսարանում և Լաքհնաուի համալսարանում՝ մասնագիտանալով անգլիական գրականության ոլորտում և ավարտելով այն բարձր գնահատականներով[10]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1950 թվականին Ալին ամուսնացել է փաստաբան Ռաուֆ Ալիի դստեր՝ Բիլքիս Ջահան Բեգումի հետ։ Վերջինս նույնպես սերում էր դելիական նշանավոր ընտանիքից և Ասաֆ Ալիի մտերիմն էր, ով հայտնի իրավաբան ու անկախության պայքարի ակտիվիստ էր[11]։ Բիլքիսը նկարչուհի էր և գրող․ 1963 թվականին նա թարգմանել է Ալիի «Մթնշաղը Դելիում» վեպը ուրդու լեզվով՝ «Դիլլի քի Էք Շամ» խորագրով[7]։
Աշխատանքային ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրիտանական Հնդկաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]1932-1946 թվականներին նա դասավանդել է Հնդկաստանի առաջատար բուհերում, այդ թվում՝ Իլահաբադի համալսարանում և իր մայր բուհում՝ Լաքհնաում։ 1944-1947 թվականներին աշխատել է Բենգալիայում՝ Կալկաթայի Նահանգային քոլեջում, որպես անգլերենի ամբիոնի վարիչ և պրոֆեսոր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1942-1945 թվականներին, եղել է BBC-ի ներկայացուցիչն ու տնօրենը Հնդկաստանում[12]։ Դրանից հետո, Հնդկաստանի բրիտանական կառավարության նշանակմամբ, որպես Բրիտանական խորհրդի հրավիրյալ պրոֆեսոր մեկնել է Նանկինի համալսարան։ 1948 թվականին՝ Հնդկաստանի բաժանումից հետո, Ալին փորձեց վերադառնալ տուն, սակայն Չինաստանում Հնդկաստանի այն ժամանակվա դեսպան Կ․Պ․Ս․ Մենոնը թույլ չտվեց։ Պատճառն այն էր, որ Ալին՝ որպես պետական ծառայող, նախապես չէր հայտնել իր նախապատվությունը՝ մնալ Հնդկաստանում, թե տեղափոխվել Պակիստան։ Արդյունքում նա ստիպված եղավ մեկնել Պակիստան[13]։
Պակիստան
[խմբագրել | խմբագրել կոդը]1948 թվականին նա տեղափոխվեց Կարաչի[14], իսկ ավելի ուշ նշանակվեց Պակիստանի կառավարության արտաքին կապերի տնօրեն։ 1950 թվականին, վարչապետ Լիաքաթ Ալի Խանի հորդորով, նա միացավ դիվանագիտական ծառայությանը։ Ըստ ընդունված կարգի՝ նշանակման վայրը որոշվում էր վիճակահանությամբ։ Քանի որ Ալիի քարտը դատարկ էր, նա ընտրեց Չինաստանը՝ դառնալով Պակիստանի առաջին դեսպանը նորաստեղծ Ժողովրդական Հանրապետությունում։ Այդ ժամանակ նա արդեն տիրապետում էր չինարենին և 1949 թվականին հեղինակել էր «Մուսուլմանական Չինաստան» ուսումնասիրությունը[7]։ Հենց նույն տարում նա սկիզբ դրեց պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների և աջակցեց Մարոկկոյում Պակիստանի դեսպանատան հիմնադրմանը[7]։
Գրական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալին իր գրական ուղին սկսել է շատ երիտասարդ տարիքում. 1926 թվականին «Ալիգարհ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին անգլերեն բանաստեղծությունը, իսկ 1929-ին Լաքհնաուի համալսարանի հանդեսում՝ առաջին անգլերեն պատմվածքը՝ «Երբ թաղման թափորն անցնում էր կամրջով»[9]։
Այնուհետև նա գրող Սաջադ Զահիրի հետ դարձավ «Համահնդկական առաջադեմ գրողների շարժման» հիմնադիրներից մեկը։ Զահիրն արդեն մեծ ճանաչում էր ձեռք բերել 1932 թվականին հրատարակված «Կայծեր» ժողովածուի շնորհիվ։ Այն ուրդու լեզվով պատմվածքների ժողովածու էր, որտեղ խիստ քննադատության էին ենթարկվում Բրիտանական Հնդկաստանի մուսուլման միջին խավի արժեքները[6]։ Գրքում տեղ էին գտել նաև Ալիի երեք ընկերների՝ Մահմուդ ալ-Զաֆարի, Սաջադ Զահիրի և Ռաշիդ Ջահանի պատմվածքները։ 1933 թվականի մարտին Բրիտանական Հնդկաստանի կառավարությունն արգելեց այս գրքի տարածումը[13]։ Դրանից կարճ ժամանակ անց Ալին և Զաֆարը հայտարարեցին «Առաջադեմ հեղինակների լիգայի» մասին, որը հետագայում ընդլայնվեց և դարձավ «Համահնդկական առաջադեմ գրողների միություն»[15]։ 1936 թվականին, միության առաջին համաժողովի ժամանակ, Ալին ներկայացրեց իր «Արվեստի առաջադիմական հայացքը» զեկույցը։ Սակայն ավելի ուշ նա հեռացավ այս շարժումից, քանի որ գտնում էր, որ այն սահմանափակված էր մարքսիստական գաղափարախոսությամբ[7]։
Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալին միջազգային ճանաչում ձեռք բերեց իր առաջին անգլերեն վեպի՝ «Մթնշաղը Դելիում» շնորհիվ, որը լույս տեսավ Լոնդոնում 1940 թվականին՝ «Հոգարթ Փրես» հրատարակչատանը[16]։ Ինչպես հուշում է վերնագիրը, վեպը նկարագրում է մուսուլման ազնվականության անկումը 20-րդ դարի սկզբին՝ բրիտանական գաղութատիրության տարածմանը զուգընթաց[6]։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիի ամենանշանավոր աշխատությունը թարգմանչության մեջ «Ղուրան. ժամանակակից թարգմանություն» գործն է։ Այն առաջին անգամ լույս է տեսել ԱՄՆ-ում 1988 թվականին[17]։ Ֆրենսիս Էդվարդ Փիթերսն այս աշխատանքն անվանել է Ղուրանի լավագույն անգլերեն թարգմանությունը, իսկ Ֆազլուր Ռահման Մալիքն ասել է. «Այն նպատակ ունի նոր խոսք ասելու. փորձում է վեր հանել ղուրանյան լեզվի բնօրինակ ռիթմերն ու հնչերանգները։ Այն նաև տարբերվում է ավանդական թարգմանություններից նրանով, որ ունի կարևոր հասկացությունների ավելի նուրբ և բազմազան երանգներ»[17]։ Արաբերենից և ուրդուից բացի, նա թարգմանել է նաև ինդոնեզերենից և չինարենից[18]։
Պարգևներ և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1979 թվականին ընտրվել է Պակիստանի գրականության ակադեմիայի հիմնադիր անդամ
- 1980 թվականին պարգևատրվել է «Գերազանցության աստղ» շքանշանով Պակիստանի նախագահի կողմից[7]
- 1993 թվականին արժանացավ պատվավոր դոկտորի կոչման Կարաչիի համալսարանի կողմից[7]
- 2005 թվականի հունվարի 14-ին «Գրականության գործիչներ» շարքի շրջանակում Պակիստանի փոստը թողարկել է նրան նվիրված փոստային նամականիշ
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
- «Դելիի մթնշաղը», (1940)
- «Գիշերվա օվկիանոս», (1964)
- «Առնետներ և դիվանագետներ», (1986)
Պիեսներ
- «Մթնշաղի երկիրը», (1931)
- «Կոտրեք շղթաները», (1932)
Պատմվածքներ
- «Երբ թաղման թափորն անցնում էր կամրջով», Լանքաուի համալսարանի ամսագիր, 1929.
- «Փղապանների մի գիշեր», (1931)*«Այրվող ածուխներ», * (1932) Ռաշիդ Ջահանի, Մահմուդուզզաֆարի և Սաջադ Զահիրի հետ համատեղ
- «Բոցեր», (1934)
- «Մեր նրբանցքը», New Writing (Լոնդոն), 1936.
- «Մեր փողոցը» (1940)
- «Առավոտը Դելիում», New Writing (Լոնդոն), 1940.
- «Բանտը» (1942)
- «Մահից առաջ», (1945)
- «Մահից առաջ», inNew Directions-ում 15 (Նյու Յորք), 1956.
- «Մահից առաջ», (1966). իտալերեն-ուրդու երկլեզու հրատարակությունը.
- «Զնդանը», (1985)
Պոեզիա
- «Մանուշակագույն ոսկե լեռը» (Keepsake Press, 1960)
- «Առաջին ձայներ», (1965)
- «Բանաստեղծությունների ընտրանի», (1988)
Գրականագիտություն և քննադատություն
- «Պոեզիա․ հիմնախնդիրը», Իլհաբադի համալսարան-ում, vol. XI, no. II, 1934.
- «Արվեստի առաջադիմական տեսություն», (1936)
- «Մաքսիմ Գորկին որպես պատմվածքի վարպետ», Լաքնաուի համալսարանի ամսագրում, 1938.
- «Պարոն Էլիոթի երազների փոքրիկ աշխարհը», (1941)
- «Բանականության ձախողումըց, (1968)
- «Պատրանքն ու իրականությունը․Ռաջա Ռաոյի արվեստն ու փիլիսոփայությունը» Journal of Commonwealth Literature-ում, հուլիս 1968.
- «Ոճի և տեխնիկայի հիմնախնդիրը Ղալիբի ստեղծագործության մեջ», (1969)
- «Ղալիբ․ երկու էսսե» (1969). Ալեքսանդր Բաուզանիի հետ
- «Ոսկե ավանդույթ», ծաղկաքաղ ուրդու պոեզիայից (1973)
Թարգմանություններ
- «Բոցավառվող երկիրը», (1949). ծաղկաքաղ Ինդոնեզական բանաստեղծություններից
- «Բազեն և որսված թռչունը», (1950)
- «Սոխակն ու վարդը», (1960)
- «Ղալիբ․ բանաստողծությունների ընտրանի», (1969)
- «Ղուրան․ ժամանակակից թարգմանություն», (1988)
- «Շեփորի կանչը» (անտիպ). ծաղկաքաղ ժամանակակից չինական պոեզիայից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 CONOR.Sl
- 1 2 The Literary Encyclopedia — The Literary Dictionary Company Limited. — ISSN 1747-678X
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
- 1 2 3 4 Profile of Ahmed Ali (writer) on Encyclopædia Britannica Retrieved 31 August 2019
- 1 2 3 4 5 6 7 Shamsie, Muneeza. "TRIBUTE: A towering figure." Dawn, 27 June 2010. Archived 26 May 2025.
- 1 2 ALI, AHMED, and JSAL. “INTERVIEW : AHMED ALI: 3 AUGUST 1975 ROCHESTER, MICHIGAN.” Journal of South Asian Literature, vol. 33/34, no. 1/2, 1998, pp. 117–94. JSTOR. 26 May 2025.
- 1 2 Coppola, Carlo. “AHMED ALI (1910-1994) : BRIDGES & LINKS EAST & WEST.” Journal of South Asian Literature, vol. 33/34, no. 1/2, 1998, pp. 112–16. JSTOR. Accessed 26 May 2025.
- ↑ Dr. T. Jeevan Kumar, "Ahmed Ali: A Progressive Writer" in The English Literature Journal, Vol. 1, No. 2 (2014):57
- ↑ The Journal of Indian Writing in English, Volume 23 (1995), Page 22
- ↑ Orwell and Politics. Penguin UK, 2001 on Google Books Retrieved 23 April 2018
- 1 2 Introduction by the author, Ahmed Ali, Twilight in Delhi, Rupa Publishing Co., Delhi, 1993
- ↑ William Dalrymple (1993). City of Djinns: A Year in Delhi. HarperCollins. ISBN 000215725X.[Հղում աղբյուրներին]
- ↑ The Leader of Allahabad, 5 April 1933
- ↑ Twilight in Delhi, The Hogarth Press, 1940; Oxford University Press, Delhi, 1966; OUP, Karachi, 1984; Sterling Paperbacks, Delhi, 1973; New Directions, New York, 1994; Rupa Publications, Delhi, 2007; Urdu translation, Akrash Press, Karachi, 1963, Jamia Millia, Delhi, 1969; (French) French translation, Editions Gallimard, Paris, 1989; Spanish translation, Ediciones Martinez Roca, 1991.
- 1 2 «Al-Qur'an | Princeton University Press». press.princeton.edu (անգլերեն). 2001-07-22. Վերցված է 2026-01-27-ին.
- ↑ Alamgir Hashmi, "Ahmed Ali and the Transition to a Postcolonial Mode in the Pakistani Novel in English" in Journal of South Asian Literature, Vol. 33/34, No. 1/2 (1998/1999), p. 256
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Online Quran includes the Qur'an translation by Ahmed Ali.
- Twilight in Delhi – a novel by Ahmed Ali on GoogleBooks website
| ||||||||||||