Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհ
| Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհ | |
|---|---|
| Երկիր | |
| Երկարություն | 81 կմ |
Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհ (ադրբ.՝ Əhmədbəyli–Füzuli–Şuşa magistral avtomobil yolu), ավտոմայրուղի Արցախում (այժմ գտնվում է Ադրբեջանի կազմում), որը կապում է Ահմեդբեյլի գյուղն ու Ֆիզուլի և Շուշի քաղաքները[1]։ Ավտոմայրուղու ընդհանուր երկարությունը կազմում է 81,7 կիլոմետր ու շահագործման է հանձնվել 2025 թվականի հուլիսի 3-ին[2][3]։
Կառուցման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավտոմայրուղու շինարարությունն սկսվել է 2020 թվականի նոյեմբերի 16-ին 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ֆիզուլիի և Ջաբրաիլի շրջաններ Ադրբեջանի նախագահ Ալիևի և առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի այցի ժամանակ կայացած հիմնարկեքի արարողությունից հետո[4]։
2020 թվականի նոյեմբերի 17-ին հրապարակվել է Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի նախագծման և շինարարության մասին Ադրբեջանի նախագահի հրամանագիրը, որով Ադրբեջանի նախագահական պահուստային ֆոնդից նախնական ֆինանսավորում էր հատկացվելու Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալությանը[5]։
Ավտոմայրուղին պաշտոնապես շահագործման է հանձնվել 2025 թվականի հուլիսի 3-ին։ Դրա բացման արարողությանը մասնակցել է նաև Իլհամ Ալիևը[2][3]։
Նախագծում և առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավտոմայրուղու առաջին 48 կիլոմետրը կառուցվել է վեց գծով, մինչդեռ մնացած 33,7 կիլոմետրը քառագիծ է։ Ճանապարհահատվածն ամբողջությամբ պատված է ասֆալտբետոնով[6]։
Ավտոմայրուղու վրա առկա են խոշոր ենթակառուցվածքներ, այդ թվում՝ 11 կամուրջ, 7 թունել, 38 ստորգետնյա անցում, 8 ուղանցույց[7], 194 ջրատար խողովակ։ Կամուրջների ընդհանուր երկարությունը կազմում է 1557 մետր, ուղանցույցներինը՝ 1995 մետր, մեկ ուղղությամբ թունելներինը՝ մոտ 6450 մետր[8]։ Ամենաերկար թունելը ձգվում է շուրջ 3,3 կիլոմետր[9]։
Մայրուղին կառուցվել է Ֆիզուլի-Շուշի ավտոմայրուղուն զուգահեռ ու բնակավայրերի միջև հեռավորությունը ճանապարհը կրճառում է 19,3 կիլոմետրով[10]։ Մայրուղու լայնությունը ձգվում է 21,5-ից մինչև 29,5 մետր[11]։
Ճանապարհների միջազգային ֆեդերացիայի (IRF Global) կողմից այս նախագիծը ճանաչում է ձեռքբերել «Նորարարական շինարարության մեթոդաբանություն» կատեգորիայում[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Əyyub Hüseynov: Əhmədbəyli-Füzuli-Şuşa magistral avtomobil yolunun tikintisinin bu ilin sonuna başa çatdırılması planlaşdırılır». AZƏRTAC (ադրբեջաներեն). 2023 թ․ մայիսի 13. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ 2,0 2,1 «İlham Əliyev Əhmədbəyli-Füzuli-Şuşa yolunun açılışında iştirak edib». president.az (ադրբեջաներեն). Արխիվացված օրիգինալից 2025-07-08-ին. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ 3,0 3,1 «Ильхам Алиев принял участие в открытии дороги Ахмедбейли - Физули - Шуша». president.az (ռուսերեն). 2025 թ․ հուլիսի 3. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «İlham Əliyev və birinci xanım Mehriban Əliyeva işğaldan azad edilmiş Füzuli və Cəbrayıl rayonlarında, o cümlədən Füzuli və Cəbrayıl şəhərlərində olublar». president.az (ադրբեջաներեն). 2020 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2022-01-08-ին. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Əhmədbəyli–Füzuli–Şuşa avtomobil yolunun layihələndirilməsi və tikintisi ilə bağlı tədbirlər haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı». president.az (ադրբեջաներեն). 2020 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2020-11-24-ին. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Əhmədbəyli-Füzuli-Şuşa avtomobil yolunda 3 tunelin və 1 viadukun inşası bitir VİDEO/FOTO». Azərbaycan Avtomobil Yolları Dövlət Agentliyi. 2022 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2025-02-14-ին. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Ilham Aliyev inspected progress of construction of Ahmadbayli-Fuzuli-Shusha highway and attended opening of first tunnel». president.az (անգլերեն). Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Ilham Aliyev inspected progress of construction of Ahmadbayli-Fuzuli-Shusha highway and attended opening of first tunnel » Official web-site of President of Azerbaijan Republic». president.az. Վերցված է 2025-04-28-ին.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>պիտակ՝ «1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
- ↑ «Строительство автомобильной дороги Ахмедбейли-Физули-Шуша близится к завершению». Report (ռուսերեն). 2025 թ․ հունվարի 27. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Construction of Ahmadbeyli-Fuzuli-Shusha road nears completion -PHOTO». Apa.az (անգլերեն). Վերցված է 2026-01-10-ին.
- ↑ «Торговая напряженность несет риски для мировой финансовой стабильности - МВФ». bm.ge (ռուսերեն). 2025 թ․ ապրիլի 25. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 6-ին.