Ահմադ Սանջար
Ահմադ Սանջար պարս.՝ احمد سنجر | ||||
«Սուլթան Սանջարը և ծեր կինը», իրանցի անհայտ նկարիչ, 1735-1765 թվականներ։ | ||||
| ||||
---|---|---|---|---|
1118 - 1153 | ||||
Նախորդող | Մուհամմեդ I | |||
Հաջորդող | Պետության կործանում | |||
| ||||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |||
Դավանանք | իսլամ և սուննի իսլամ | |||
Ծննդյան օր | 1084 կամ 1086 | |||
Ծննդավայր | Սինջար, Նինվեի մարզ | |||
Վախճանի օր | մայիսի 8, 1157 | |||
Վախճանի վայր | Մերվ, Սելջուկյան սուլթանություն | |||
Թաղված | Sultan Sanjar's mausoleum | |||
Դինաստիա | Սելջուկներ | |||
Քաղաքացիություն | Սելջուկյան սուլթանություն | |||
Հայր | Մալիքշահ I | |||
Մայր | Taj Safariyya Khatun? | |||
Ամուսին | Turna Khatun? և Ռուսուդան[1] | |||
Ահմադ Սանջար (լրիվ անունը՝ Մուիզ ադ-Դին Աբուլ-Հարիթ Ահմադ Սանջար իբն Մալիք-շահ I, պարս.՝ احمد سنجر, 1084 կամ 1086, Սինջար, Նինվեի մարզ - մայիսի 8, 1157, Մերվ, Սելջուկյան սուլթանություն), Սելջուկյան կայսրության վերջին սուլթանը (1118-1153) Սելջուկների տոհմից, սերում է օղուզական քընըք ցեղից։ Սկզբում եղել է Խորասանի սուլթանության սուլթանը, ապա Մուհամմեդ I-ի մահից հետո ժառանգել է Սելջուկյան կայսրության տարածքները։
Սանջարը համարվում է ամենահայտնի սելջուկ սուլթաններից մեկը և ամենաերկար կառավարած մուսուլման կառավարիչը մինչև մոնղոլների գալը։ Չնայած իր թյուրքական ծագմանը, Սանջարը խիստ իրանականացված էր և իր սխրագործությունների շնորհիվ նույնիսկ դարձավ առասպելական կերպար, ինչպես Շահնամեի որոշ դիցաբանական կերպարներ։ Իսկապես, միջնադարյան աղբյուրները Սանջարին նկարագրել են որպես «Խոսրովի մեծության և Կայանյանների փառքի» տեր։ Պարսկական պոեզիան ծաղկում էր Սանջարի օրոք, և նրա արքունիքում էին գտնվում պարսիկ մեծագույն բանաստեղծներից մի քանիսը, ինչպիսիք են Մուիզզին, Արուզին և Անվարին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանջարը՝ Մեծ Սելջուկյան ճյուղի վերջին ներկայացուցիչը, Մելիք շահ I-ի կրտսեր որդիներից էր ստրուկ հարճից։ Մելիք շահի վաղաժամ մահը հանգեցրեց հանգեցրեց ներքին պատերազմների երկար շարքին։ Սանջարը մասնակցել է իր երեք եղբայրների՝ Մահմուդ I-ի, Բարքիյարուկի, Մուհամմեդ I-ի և եղբորորդի՝ Մելիք Շահ II-ի դեմ տեղի ունեցած գահակալական պատերազմներին։
1097 թվականից Սանջարը դարձավ Սելջուկյան պետության մեծ մասի տիրակալը, իսկ նրա մայրաքաղաքը Նիշապուրն էր։ Մի շարք կառավարիչներ ապստամբեցին նրա դեմ, ինչը հանգեցրեց Մեծ Սելջուկյան կայսրության պառակտմանը։ 1118 թվականին Սանջարի վերջին խորթ եղբայրների մահից հետո Սելջուկների հարստության տիրույթները պաշտոնապես բաժանվեցին։
Ըստ Էննո Ֆրանցիուսի՝ Սանջարը արշավանք ձեռնարկեց Ալամուտի ասսասինների աղանդը ոչնչացնելու համար։ Սակայն նրանց ամրությունների ճանապարհին Սանջարը մի օր արթնացավ և կողքին դաշույն գտավ, որով փակցված էր խաղաղության առաջարկով գրություն։ Ցնցված Սանջարը սուրհանդակներ ուղարկեց Հասան իբն Սաբբահի մոտ, և նրանք պայմանավորվեցին չմիջամտել միմյանց գործերին։
1141 թվականին Սանջարը արշավի է դուրս եկել Կարա-Խիտայների դեմ և հանդիպել նրանց հետ Սամարղանդի մոտ։ Նա Կատվանի հովտի ճակատամարտում ծանր պարտություն է կրում կարա-խիտայներից՝ Յելյու Դաշիի գլխավորությամբ և փախնում իր ձիավորներից միայն տասնհինգով։
Թուրքեստանյան օղուզները 1153 թվականին գերում են Սանջարին և գերության մեջ են նրան պահում մինչև 1156 թվականը, երբ նա ի վերջո կարողանում է փախչել։ Հաջորդ տարի Սանջարը մահանում է դիզենտերիայից[2] և թաղվում Մերվում, որտեղ կանգնեցվել է նրա դամբարանը, որը պահպանվել է մինչ օրս։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանջարի և Թուրնա Խաթունի ամուսնությունից ծնվել են նրանց դուստրերը՝
- Մահ-Մուլք Խաթուն (1105-1122), 1119 թվականին Սանջարը նրան ամուսնացնում է իր եղբորորդի Մահմուդ II-ի հետ։
- Ամիր Սիտտի Խաթուն (մահ. 1129) Մահմուդ II-ի երկրորդ կինը։
Սանջարի մյուս դուստրը՝ Խաթունը 1124 թվականին ամուսնացել էր Աբբասյան խալիֆ Ալ-Մուստարշիդի հետ։ Գավհար խաթունը ամուսնացել էր իր եղբորորդի Ղիյաթ ադ-Դին Մասուդի հետ 1134 թվականին։
Կերպարը արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մերվի հետ կապված Սանջարը հիշատակում է Ալիշեր Նավոին[3]։
Կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Զարթոնք. Մեծ Սելջուկներ» (2020), ժամանակակից թուրքական սերիալում Ահմադ Սանջարի դերը խաղում է թուրք դերասան Էքին Քոչը։
Դրամագիտության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Թուրքմենական 5 մանաթի թղթադրամ, որում պատկերված է Ահմադ Սանջարը (2012)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ English Wikipedia community Wikipedia — 2001.
- ↑ Ռաշիդ ալ-Դին. Сборник летописей / Пер. с персидского О. И. Смирновой, редакция проф. А. А. Семенова. — М., Л.: Издательство АН СССР, 1952. — Т. 1, кн. 2. — С. 80.(չաշխատող հղում)
- ↑ «Իսկանդարի պատը», XXXV