Ահմադ Ռեզա Փահլավի
| Ահմադ Ռեզա Փահլավի | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 27, 1925 |
| Ծննդավայր | Թեհրան, Իրան |
| Մահացել է | ապրիլ 1981[1] (55 տարեկան) կամ մայիս 1981[1] (55 տարեկան) |
| Մահվան վայր | Ֆրանսիա[2] |
| Գերեզման | Petit-Saconnex Cemetery |
| Քաղաքացիություն | |
| Ծնողներ | հայր՝ Ռեզա շահ Փահլավի, մայր՝ Esmat Dowlatshahi? |
Ահմադ Ռեզա Փահլավի (պարս.՝ احمدرضا پهلوی, սեպտեմբերի 27, 1925, Թեհրան, Իրան - ապրիլ 1981[1] կամ մայիս 1981[1], Ֆրանսիա[2]), Իրանի Փահլավի դինաստիայի անդամ։ Ռեզա շահի որդին և Մոհամմադ Ռեզա Փահլավիի խորթ եղբայրը[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահմադ Ռեզա Փահլավին ծնվել է 1925 թվականի սեպտեմբերի 27-ին։ Նախնական կրթությունը ստացել է Պարսկաստանում (Իրան), ապա միջնակարգ կրթության համար մեկնել է Շվեյցարիա[4]։ Ընդունվել է Թեհրանի ռազմական դպրոցը, սակայն 1941 թվականին հոր գահից հրաժարվելուց հետո նրա հետ տեղափոխվել է Հարավային Աֆրիկա: Երեք տարի անց մեկնել է Բեյրութ ուսումը շարունակելու և հոր մահից հետո վերադարձել Իրան[5]։
1946 թվականին Իրան վերադառնալուց հետո ամուսնացել է Սիմինթաջ Բահրամիի հետ՝ բժիշկ և քաղաքական գործիչ Հոսեյն-Խան Բահրամիի դստեր հետ, որը հայտնի էր Հասան Մոդարեսի հետ ունեցած թշնամանքով։ Զույգն ունեցել է երկու երեխա՝ Շահրոխը (ծնվել է 1947 թվականին) և Շահլան (ծնվել է 1948 թվականին), ամուսնալուծվել են 1954 թվականին։ 1958 թվականին ամուսնացել է գրող, բանաստեղծ և քաղաքական գործիչ Մոհամմադ Բոզորգնիայի (հայտնի է «Դանեշ» գրչանունով) դստեր՝ Ռոզա Բոզորգնիայի հետ։ Զույգը ունեցել է երեք երեխա՝ Շահին, Շահրնազ և Փարինազ[6]։
Փահլավին ակտիվ չի եղել տնտեսական, քաղաքական կամ սոցիալական ասպարեզներում: Նրա նստավայրը եղել է Սաադաբադի համալիրի հյուսիսային կողմում[7]։ Ի տարբերություն Սաադաբադ համալիրի մյուս կառույցների, որոնք ունեն ավելի ակնառու ճարտարապետություն ինչպես ճակատային, այնպես էլ ինտերիերում, այն հասարակ շինություն է՝ երկու հարկով և մասնավոր ավտոտնակով և զուրկ է հատուկ ճարտարապետական դեկորացիաներից: Հիմնվելով Սաադաբադի փաստաթղթային կենտրոնի պատմական փաստաթղթերի վրա՝ թվում է, որ Ահմադ Ռեզա Փահլավին այս շենքում ապրել է հեռավոր և որոշակիորեն մեկուսացված կյանքով՝ համեմատած Փահլավիների ընտանիքի մյուս անդամների հետ[7]։ Իրանական հեղափոխությունից հետո առաջին տարիներին նստավայրը հանձնվել է պետական և նախագահական հաստատություններին, իսկ վերանորոգումից հետո դրա մի մասը վերածվել է գրադարանի և թանգարանների գլխավոր վարչության։ Այնտեղ են տեղափոխվել Մշակութային ժառանգության կազմակերպության գրասենյակները[7]։ Արևելյան կողմում գտնվող շենքի մեկ այլ հատված որոշ ժամանակով տրվել է Մշակութային ժառանգության լրատվական գործակալությանը, սակայն այս լրատվական գործակալության «Նիավարան» պալատ տեղափոխելուց անմիջապես հետո շենքը կրկին փոխել է գործածությունը։ Այս շենքում է գտնվում Մշակութային ժառանգության պահակախումբը[7]։
Գաղտնազերծված պետական փաստաթղթերը ցույց են տալիս, որ հոգեթերապիա է անցել Անգլիայում 1963 թվականի հունիսից հուլիս ընկած ժամանակահատվածում անհանգստության պատճառով[8]։ Իրանական հեղափոխությունից հետո իր ընտանիքի հետ լքել է Իրանը։ Մահացել է 1981 թվականին՝ լեյկոզոից[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.royalark.net/Persia/pahlavi3.htm
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Andarmanizadeh, Jalal; Hadid, Mokhtar (1999). Pahlavis (Pahlavi dynasty according to documents). Vol. 2. Tehran: Institute for Iranian Contemporary Historical Studies. էջեր 503–506.
- ↑ «غلامرضا پهلوی، فرزند رضاشاه درگذشت». BBC Persian (Persian). 2017 թ․ մայիսի 7. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Andarmanizadeh, Jalal; Hadid, Mokhtar (1999). Pahlavis (Pahlavi dynasty according to documents). Vol. 2. Tehran: Institute for Iranian Contemporary Historical Studies. էջեր 503–506.
- ↑ «Exemption from court fees in lawsuits against the heirs and relatives of the deceased king». Islamic Parliament Research Center of The Islamic Republic of IRAN (Persian). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 7,0 7,1 7,2 7,3 «Ahmad Reza Pahlavi Palace». The Center for The Great Islamic Encyclopedia (Persian). Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Documents of Abdul Reza, Ali Reza and Ahmad Reza Pahlavi». Institute for Iranian Contemporary Historical Studies (Persian). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Andarmanizadeh, Jalal; Hadid, Mokhtar (1999). Pahlavis (Pahlavi dynasty according to documents). Vol. 2. Tehran: Institute for Iranian Contemporary Historical Studies. էջեր 503–506.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմադ Ռեզա Փահլավի» հոդվածին։ |