Ահմադ Մաթար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ահմադ Մաթար
 
Կուսակցություն՝ Ժողովրդի գործողություն կուսակցություն
Կրթություն՝ Շեֆիլդի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր օգոստոսի 13, 1940(1940-08-13) (79 տարեկան)
Քաղաքացիություն Flag of Singapore.svg Սինգապուր

Ահմադ Մաթար (անգլ.՝ Ahmad Mattar, ամբողջական անունը՝ Ահմադ բին Մուհամեդ Մաթար[1], օգոստոսի 13, 1940(1940-08-13)), սինգապուրցի նախկին քաղաքական գործիչ, Սինգապուրի կառավարության անդամ[2]):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահմադ Մաթարը ծնվել է 1940 թվականի օգոստոսի 13-ին։ Ռաֆլսի ինստիտուտի շրջանավարտ Մաթարը 1963 թվականին ավարտել է Սինգապուրի համալսարանը՝ մասնագիտանալով ֆիզիկայի բնագավառում: Ահմադը մագիստրոսի աստիճան ստացել է Շեֆիլդի համալսարանում՝ Կոլոմբո Փլան կազմակերպության տրամադրած կրթաթոշակով, իսկ դոկտորի աստիճան ստացել է Սինգապուրի համալսարանում: Նախքան քաղաքական դաշտ մտնելը՝ դասախոսել է Սինգապուրի պոլիտեխնիկում և ղեկավարել բնակելի տարածքներում երթևեկային աղմուկի ազդեցության մասին առաջին մեծածավալ ուսումնասիրությունը (ուսումնասիրությունը ապագայում հիմք հանդիսացավ երթևեկային աղուկին վերաբերող օրենքների և հետազոտությունների համար)[3]: 1972 թվականին Աբդուլ Ռահիմ Իսհակի երաշխավորությամբ Ահմադ Մաթարն առաջադրվել էր Լենգ Քի ընտրատարածքում, այնուհետև՝ Սիգլափ ընտրատարածքում: 1985-1995 թվականներին հանդիսացել է Բնապահպանության նախարար[4]: Որպես Բնապահպանության նախարար՝ նրա պաշտոնավարման տարիները հայտնի են քլորֆտորածխածիններ պարունակող աերոզոլների վաճառքի համար սահմանափակումների խստացմամբ և աղտոտման դեմ պայքարելու նպատակով ուղղիչ աշխատանքային կարգերի ներդրմամբ: 1991 թվականին Ահմադ Մաթարը նախատեսում էր հրաժարական տալ Կառավարության իր պաշտոնից, սակայն նորընտիր վարչապետ Գոհ Չոք Թոնգը կարողացավ հետ պահել նրան: 1996 թվականին նա դուրս եկավ քաղաքականությունից և հեռացավ ասպարեզից:

Ահմադ Մաթարը նաև եղել է Մոնդակիի հիմնադիր նախագահը (1982-1989), որը հիմնվել էր մալայան/մուսուլմանական համայնքի կրթությամբ և բարեկեցությամբ զբաղվելու համար[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. National Library Board, Singapore։ «Ahmad Mattar»։ Eresources.nlb.gov.sg։ Վերցված է 17 December 2014 
  2. «Welcome to Raffles Alumni, your connection to the Raffles network and beyond.»։ alumni.ri.edu.sg։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-12-17-ին։ Վերցված է 17 December 2014 
  3. «Distinguished Science Alumni Awards 2004: Ahmad MATTAR»։ National University of Singapore։ 2004 
  4. «EBSCOhost - 23054550 - "Environment" as a Social Concern: Democratizing Public Arenas in Singapore?»։ Web.b.ebscohost.com։ Վերցված է 17 December 2014 
  5. «Annual Report – Aspiring Beyond Limits»։ Yayasan MENDAKI։ 2014։ էջ 12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]