Ահլ ալ-Բայթ TV

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ահլ ալ-Բայթ թիվի (պարս.՝ تلویزیون اهل بیت), իսլամական շիա հեռուստաընկերություն, որը 2009 թվականին հիմնադրել է Հասան Ալլահյարիին։ Գտնվում է Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքի իրաքյան ստուդիայում։

Նախկինում ստուդիաները եղել են Սպահանում և Ղոմում, որոնք փակվել են 2010 թվականի դեկտեմբերին իրանական հատուկ հոգևորականների դատարանի կողմից։ Փակման ենթադրյալ պատճառն այն էր, որ նրանք փորձում էին ոչնչացնել «Շիաների և սունիների միասնությունը» և նրանց միջև «սեպ խրել»։ Սակայն ենթադրվում է, որ փակման իրական պատճառը նրանց կողմից հնչեցրած քննադատություններն էին Իրանի իշխանության և բարձրագույն առաջնորդ Ալի Խամենեի հասցեին։ Կառավարական վեբ-կայքերը և բլոգները հարձակում են գործել Ահլ ալ-Բայթ հեռուստաստուդիայի վրա՝ պնդելով, որ այն համարվում է ԱՄՆ-ի «ստրուկը»։

Ինչ էլ լինի պատճառը, Շեյխ Հասան Ալլահյարին համարվում է այն բանիմաց շիա հոգևորականներից մեկը, ով գիտի շիայի և իսլամի այլ ուղղությունների միջև եղած տարբերությունները։ Իսլամի այս երկու հիմնական ուղղությունները տարաձայնություններ ունեն կապված իսլամի Մարգարեի մահից հետո նրա թողած ժառանգության հետ։

Բացի այդ, կան շատ տարբերություններ Աստծո բնորոշումների, իսլամական օրենքների, մաքրման մեթոդների և այլնի առումով։

Հասան Ալլահյարիի նախապատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասան Ալլահյարին հպարտությամբ նշում է, որ պատկանում է Աֆղանստանի Հազարա էթնիկ խմբին։ Հազարաների մեծամասնությունը շիաներ են, իսկ մի փոքր մասը դավանում են իսմայիլականություն։

Նա ծնվել է Աֆղանստանում` Քաբուլում, նրա ընտանիքը տեղափոխվել է Իրան ռուսական օկուպացիայի ժամանակ։ Ինչպես շատ հազարացի երիտասարդներ նա ևս ընդունվեց Հոուզայի կրոնական դպրոցը, քանի որ ֆորմալ կրթություն ստանալը ոչ իրանցիների համար շատ դժվար էր։

Ալլահյարին ընդդեմ Իրանի հեղափոխության[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլահյարին ակնհայտորեն դեմ էր իրանական հեղափոխությանը և դրա առաջնորդներին կոչում էր Դաջալներ։

Նա կրկին ու կրկին կոչ էր անում հեղափոխություն` ընդդեմ 12 իմամների, ովքեր հստակ խնդրում էին իրենց հետևորդներին՝ մնալ տներում և դեմ չկանգնել իրենց տիրակալներին։ Կառավարության ստեղծումն առանց տասներկու իմամներից որևէ մեկի հանգեցնում էր միայն ճնշման։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]