Ահարոն Չիլինգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահարոն Չիլինգարյան
Ծնվել էհունվարի 5, 1959(1959-01-05) (65 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունտնտեսագետ

Ահարոն Հարությունի Չիլինգարյան (հունվարի 5, 1959(1959-01-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, ՀՀ պետական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980-1987 թթ. - աշխատել է որպես աշխատանքի արդյունավետության բարձրացման գծով տնտեսագետ Երևանի մի շարք գործարաններում։
  • 1987-1992 թթ. - աշխատել է գիտաարդյունաբերական հոլդինգում որպես ավագ գիտաշխատող, տեխնիկական և տնտեսական հետազոտական բաժնի պետ, ավագ տնտեսագետ, տնտեսական հարցերով տնօրենի տեղակալ։
  • 1992-1998 թթ. - ՀՀ հարկային պետական ծառայության անուղղակի հարկերի բաժնի պետ, ապա՝ ուղղակի հարկերի բաժնի պետ, ապա՝ հարկման մեխանիզմների և մեթդաբանության կատարելագործման բաժնի պետ։
  • 1996-2001 թթ. - դասավանդել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։
  • 1998-2001 թթ. - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի առաջին տեղակալ, ԱՄՀ-ի հետ ՀՀ համագործակցության կազմակերպման աշխատանքային խմբի համակարգող, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ։
  • 2001-2003 թթ. - «KPMG Armenia» ՓԲԸ հարկային և իրավաբանական բաժնի պետ, ավագ մենեջեր։
  • 2003 թ. - ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պետական եկամուտների փորձագետ։
  • 2003 թ. - դասավանեդել է Հայաստանում ֆրանսիական համալսարանում։
  • 2003-2008 թթ. - «Ահարոն Պարադիգմա» ՓԲԸ նախագահ։
  • 2008 թ. ապրիլի 25-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի առաջին տեղակալ[1]։
  • 2008 թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից[2]։
  • 2009 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[3]։
  • 2009 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ՝ մինչև 2012 թվականի օգոստոսի 4-ը պաշտոնավարման ժամկետով[4]։
  • 2012 թվականից - «Պարադիգմա Արմենիա» ՓԲԸ նախագահ։
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Ահարոն Չիլինգարյան

11 սեպտեմբերի 2008 թ. - 3 սեպտեմբերի 2009 թ.
Հաջորդող
Կարինե Մինասյան
Նախորդող
Կարինե Մինասյան
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Ահարոն Չիլինգարյան

3 սեպտեմբերի 2009 թ. - 4 օգոստոսի 2012 թ.
Հաջորդող
Արթուր Ստեփանյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ա. ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  2. «Ա. ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. «Ա. ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  4. Ա. Չիլինգարյանին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ նշանակելու մասին