Ահաբեկչություն Սեյվանում (2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ահաբեկչություն Սեյվանում
Տեսակմահապարտ ահաբեկիչ
ՏեղադրանքSehwan Sharif?
Տարեթիվփետրվարի 16, 2017
Վիրավորներ300
Lal Shahbaz Mazaar inside view 6.JPG

Մահապարտ ռմբակոծություն, տեղի է ունեցել 2017 թվականի փետրվարի 16-ին Պակիստանի Սեյվան քաղաքի Լալ Շահբազ Քալանթար սրբատեղիում ուխտավորների՝ Մագրիբի աղոթքից հետո Սուֆի աղոթքի ժամանակ[1][2][1][3]: Սինդ Իրավապահ մարմնի Գլխավոր տեսուչի հաղորդմամբ առնվազն 100 մարդ է սպանվել, ներառյալ կանայք և երեխաներ, իսկ 250-ը՝ վիրավորվել[4][5][6][1][7][8]:

Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը (Խորասան նահանգ) [2]:

Ահաբեկչությունից հետո մահացածների մարմիններն ու վիրավորներն անմիջապես տեղափոխվել են Տալուկա հիվանդանոց[1], որը չի զբաղվում վնասվածքներով և արտակարգ դեպքերով[2]:

Արտակարգ իրավիճակ է հայտարավել տարածքի բոլոր բժշկական հաստատությունների համար[1]: Վիրավորների մի մասը ծայրահեղ ծանր վիճակում են: Պակիստանի ռազմածովային ուղղաթիռներն ու Պակիստանի օդային ուժերի C-130 ինքնաթիռն ուղարկվել է փրկարարական գործողություններ իրականացնելու[2]:

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչապետ Նավազ Շարիֆը դատապարտել է արարքը[2] և ասել, որ Լալ Շահբազ Քալադարի հարձակումը հարձակում էր Պակիստանի առաջադեմ ու ընդգրկուն ապագայի վրա[1]:

Հասարակայնության հետ կապերի ներքին ծառայությունը հայտարարել է, որ գլխավոր շտաբի պետ Քամար Ջավեդ Բեջվան հանձնարարել է անմիջապես աջակցություն ցուցաբերել պետական իշխանություններին[9]:

Սինդի կառավարիչ Մոհամադ Զուբարը դատապարտել է արարքը ասելով՝ «Սինդը սուֆիսների հողն է: Ահաբեկիչներն իրենց ստոր ծրագիրն իրականացնելու համար թիրախավորել էին նվիրյալներին»[9]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «At least 50 dead as bomb rips through Lal Shahbaz shrine in Sehwan, Sindh»։ DAWN.COM (անգլերեն)։ 16 February 2017։ Վերցված է 16 February 2017 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Explosion inside Lal Shahbaz Qalandar shrine in Sehwan; at least 50 dead»։ Express Tribune։ 16 February 2017։ Վերցված է 16 February 2017 
  3. Name (2014-06-20)։ «LIVE: At least 43 killed in Lal Shahbaz Qalandar shrine blast»։ Samaa Tv։ Վերցված է 2017-02-16 
  4. «57 killed as suicide bomber hits Lal Shahbaz Qalandar’s shrine in Sehwan»։ ARY News։ February 16, 2017։ Վերցված է 16 February 2017 
  5. «Blast tears through shrine in Sehwan, at least 50 dead»։ The Nation (Pakistan)։ February 16, 2017։ Վերցված է 16 February 2017 
  6. «At least 72 martyred in bombing at Lal Shahbaz Qalandar shrine»։ Geo News։ February 16, 2017։ Վերցված է 16 February 2017 
  7. http://indiatoday.intoday.in/story/12-dead-50-injured-in-suicide-attack-on-sufi-shrine-in-pak/1/884637.html
  8. https://www.rt.com/news/377577-pakistan-shrine-blast-killed/
  9. 9,0 9,1 «Army chief Bajwa vows revenge for Sehwan attacks: 'No more restraint'»։ DAWN.COM (անգլերեն)։ 16 February 2017։ Վերցված է 16 February 2017