Ահաբեկչություն Նյու Յորքում (2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահաբեկչություն Նյու Յորքում
2017 NYC Truck Attack Home Depot Truck.jpg
Տեսակ տրանսպորտի օգտագործում ահաբեկչության նպատակով, կանխամտածված սպանություն, ահաբեկչական ակտ և զանգվածային սպանություն
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Գրոհի վայր Նյու Յորք
Տեղադրանք Ստորին Մանհեթեն
Գրոհի նպատակ Հետիոտն
Տարեթիվ հոկտեմբերի 31, 2017
Զենք Ford F-Series
Զոհվածներ 8
Վիրավորներ 15
Կոորդինատներ: 40°43′1.6536001000013″ հս․ լ. 74°0′45.9360001″ ամ. ե. / 40.717126000027775490° հս․. լ. 74.012760000028° ավ. ե. / 40.717126000027775490; 74.012760000028
2017 Lower Manhattan attack Վիքիպահեստում

Նյու Յորքի ահաբեկչությունը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 31-ին տեղի ժամանակով մոտ ժամը 15։05-ին, երբ ազգությամբ ուզբեկ 29-ամյա Սայֆուլլո Սաիպովը Ստորին Մանհեթենում փիքափով մեծ արագությամբ դուրս է եկել հեծանվորդների համար նախատեսված ճանապարհ և վթարի ենթարկել անցորդներին։ Հեծանվորդների ճանապարհով անցնելով մոտ 1.5 կմ՝ փիքափը բախվել է դպրոցական ավտոբուսի, որը տեղափոխելուց է եղել հաշմանդամ երեխաների։ Ահաբեկիչը, «Ալլահու Ակբար» գոռալով, դուրս է եկել ավտոմեքենայից․ ոստիկանությունը վիրավորել է վերջինիս որովայնի շրջանում և ձերբակալել[1]։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է 8 մարդ, վնասվածքներ ստացել նվազագույնը 12 անձ, այդ թվում՝ 2 երեխա[2]։

Ահաբեկչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հոմտեմբերի 31-ին ժամը մոտ 14։00-ին Սաիպովը Փասեյք քաղաքում (Նյու Ջերսի, մտնում է Նյու Յորք մերձքաղաքային շրջանի մեջ) ավտոմեքենա է վարձակալել և ժամանել Մանհեթեն[3]։ Ժամը 15։05-ին դուրս է եկել գետի երկայնքով ձգվող հեծանվորդների համար նախատեսված ճանապարհ և վթարի ենթարկել մարդկանց[3]։ Զոհվել է 8 մարդ (այդ թվում՝ 5 զբոսաշրջիկ Արգենտինայից և 1 բելգիացի)[3]։ Անցնելով մոտ 1.5 կմ՝ թեքվել է խաչմերուկից և բախվել դպրոցական ավտոբուսի[3], որի հետևանքով վնասվածք է ստացել 4 ուղևոր, այդ թվում՝ 2 երեխա[3]։ Բախվելուց հետո նա, «Ալլահու Ակբար» գոռալով, դուրս է եկել ավտոմքենայից[3]։ Ձեռքին ունեցել է փեյնթբոլի և տրավմատիկ զենք[3]։ Ռայան Նեշ անունով մի ոստիկան կրակել է ահաբեկչի վրա՝ վիրավորելով որովայնի շրջանում, որից հետո վերջինիս ձերբակալել են[3]։

Հիվանդանոցում հետաքննիչները հարցաքննել են Սաիպովին[4]։ Հատուկ ծառայությունների աշխատակիցների խոսքերով՝ նա չի զղջացել իր արարքի համար և պարծեցել է, որ հանցագործություն է կատարել[4]։

Հանցագործ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայֆուլլո Սաիպովը ԱՄՆ է ներգաղթել 2010 թվականին Տաշքենդից (Ուզբեկստան)[3]։ Սոցիալական կայքերի տվյալներով՝ մինչ ԱՄՆ ժամանելն աշխատել և բնակվել է Օշ (Ղրղզստան) և Վոլոգդա քաղաքներում[3]։ ԱՄՆ է տեղափոխվել գրին քարտ շահելու շնորհիվ[3]։ Սկզբնական շրջանում բնակվել է Օհայոում՝ ծանոթների մոտ[3]։ 2013 թվականին ամուսնացել է ևս Տաշքենդից ներգաղթած մի աղջկա հետ[3]։ Հարսանիքից հետո զույգն ապրել է Օհայոյի Կայահոգա Ֆոլս քաղաքում, որտեղ Սաիպովը գրանցել է փոխադրումներով զբաղվող 2 ընկերություն[3]։ Ավելի ուշ Սաիպովն ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆլորիդա, որտեղ բնակվել է Տամպա քաղաքում[3]։ Վերջին մի քանի ամիսները՝ նախքան ահաբեկչությունը, Սաիպովը բնակվել է Փաթերսոնում (Նյու Ջերսի) և Uber-ում աշխատել որպես վարորդ[3]։ 6 ամիսների ընթացքում սպասարկել է ավելի քան 1400 կանչ[3]։ Ընկերությունից տեղեկացրել են, որ նրանից որևէ բողոք չի եղել[3]։ ԱՄՆ-ում Սաիպովը ոչ մի անգամ ենթարկվել քրեական պատասխանատվության և ունեցել է ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու համար ընդամենը 4 տուգանք[3]։

2015 թվականին Սաիպովին հարցաքննել են Ներքին անվտանգության ծառայության գործակալները, քանի որ նրան նկատել էին 2 անձանց հետ, որոնց հետևում էր ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքը[3]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն շտապ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ տվյալ դեպքն անվանել է «վախկոտ ահաբեկչական գործողություն»[5]։

Նոյեմբերի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է դիտարկել Սաիպովին Գուանտանամոյի բանտ ուղարկելու տարբերակը[4]։ Թրամփը նաև քննադատել է գրին քարտ վիճակահանությունը, որն ավելի վաղ առաջարկել էր չեղարկել[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. DelReal Jose A.and Kilgannon, Corey (October 31, 2017)։ «A Mangled School Bus, Bodies Everywhere; ‘It Was Surreal’»։ The New York Times։ Վերցված է November 1, 2017 
  2. Lartey Jamiles, Holpuch Amanda, Walters Joanna, Swaine Jon (2017-10-31)։ «Eight people killed in New York 'act of terror' after truck drives on to bike path»։ The Guardian։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-11-01 
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 «Что известно про Сайфулло Саипова — выходца из Узбекистана, который совершил теракт в Нью-Йорке»։ Meduza։ 1 ноября 2017։ Վերցված է 2017-11-01 
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Трамп задумался об отправке нью-йоркского террориста в Гуантанамо»։ Lenta.ru։ 1 ноября 2017։ Վերցված է 2017-11-01 
  5. Levenson Eric, Gingras Brynn, Sanchez Ray։ «Truck attack in Manhattan kills 8 in 'act of terror'»։ CNN։ Վերցված է November 1, 2017