Ահաբեկչություն Բիր ալ Աբեդում
| Ահաբեկչություն Բիր ալ Աբեդում արաբ․՝ هجمات شمال سيناء | |
|---|---|
| Տեսակ | ահաբեկչական ակտ, ահաբեկչական հարձակում պայթյունով և attack on mosque? |
| Երկիր | |
| Գրոհի վայր | Bir al-Abed? և Al-Rawda? |
| Տեղադրանք | Բիր ալ Աբեդ, Հյուսիսային Սինայ |
| Գրոհի նպատակ | զանգվածային ահաբեկչություն |
| Տարեթիվ | 2017 թվականի նոյեմբերի 24 |
| Զենք | Պայթուցիկ նյութեր, զանգվածային կրակոցներ, կարճափող զենք և Ռեակտիվ հրաձգային զենք |
| Զոհվածներ | 311 մարդ[1][2] |
| Վիրավորներ | 127[2] |
| Ահաբեկիչների քանակ | 40 |
| 31°01′00″N 33°00′52″E / 31.016636°N 33.01433°E | |
Ահաբեկչություն Բիր ալ Աբեդում, ահաբեկչական հարձակում, որը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 24-ին Եգիպտոսի Հյուսիսային Սինայ նահանգի Բիր ալ Աբեդ բնակավայրի սուֆիստական մզկիթի վրա։ Ահաբեկչությունը տեղի է ունեցել Էլ Արիշ քաղաքից 40 կիլոմետր հեռավորության վրա։ Պայթյունի և դրան հաջորդած փոխհրաձգության արդյունքում զոհվել է ավելի քան 270 մարդ, ևս 130-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ[3][4][5][6]։ Այս ահաբեկչությունը դարձել է ժամանակակից Եգիպտոսի պատմության ամենախոշոր ահաբեկչությունը[7]։
Հարձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, ահաբեկիչները, ովքեր մոտեցել էին մզկիթին չորս արագագնացներով, պայթեցրել են ռումբերը, այնուհետև կրակ բացել սուֆիստական մզկիթում ողջ մնացած հավատացյալների ուղղությամբ[8][9]։ Ահաբեկիչները կրակ են բացել նաև ահաբեկչության վայր ժամանած շտապ օգնության ավտոմեքենաների ուղղությամբ[10]։
Զոհեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի նոյեմբերի 25-ի տվյալներով հարձակման արդյունքում զոհվածների թիվը հասել է 270-ի, ավելի քան 130 մարդ վիրավորվել է։ Ոստիկանությունը հայտարարել է, որ տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ, քանի որ երկրի զինված ուժերը արգելափակել են բնակավայրից դուրս եկող բոլոր ճանապարհները[11]։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարձակումից հետո Եգիպտոսում հայտարարվել է եռօրյա ազգային սուգ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Militants Kill 305 at Sufi Mosque in Egypt's Deadliest Terrorist Attack — The New York Times.
- 1 2 https://www.start.umd.edu/gtd/search/IncidentSummary.aspx?gtdid=201711240001
- ↑ «The Latest: Egypt says death toll in mosque attack up to 200». Associated Press. 2017 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Youssef, Adham (2017 թ․ նոյեմբերի 24). «Egypt mosque attack: state TV raises death toll to 184». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Deadly blast strikes mosque in Egypt's Sinai». www.aljazeera.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Mahfouz, Heba Farouk; Fahim, Kareem (2017 թ․ նոյեմբերի 24). «Death toll in Egyptian mosque attack rises to at least 155, state media report». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Боевики атаковали мечеть на севере Синайского полуострова». Коммерсантъ. 2017 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ CNN, Hamdi Alkhshali, Ian Lee and Laura Smith-Spark,. «'Scores killed' in Egypt mosque attack». CNN. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
{{cite news}}:|last=has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ The Associated Press (2017 թ․ նոյեմբերի 24). «Mosque bombing, gunfire in Egypt's north Sinai leave at least 155 dead». CBC News.
- ↑ The Associated Press (2017 թ․ նոյեմբերի 24). «Mosque bombing, gunfire in Egypt's north Sinai leave at least 155 dead». CBC News.
- ↑ «Egypt mosque attack: Death toll rises to at least 200 after militants' bomb and gun assault in north Sinai». The Independent (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.