Ահաբեկչության զոհերի հուշարձան (Մոզդոկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox architecture.png
Ահաբեկչության զոհերի հուշարձան
Map
Map
Կոորդինատներ43°45′33″ հս․ լ. 44°38′28″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոզդոկ
Կառուցվել է2004
Շինության ձևըհուշարձան
Ներկա վիճակըԿանգուն

Ահաբեկչության զոհերի հուշարձան (ռուս.՝ Памятник жертвам теракта), հուշարձան Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի Հանրապետություն-Ալանիայի Մոզդոկ քաղաքում։ Նվիրված է 2003 թվականի օգոստոսի 1-ին քաղաքի զինվորական հոսպիտալի մոտ տեղի ունեցած ահաբեկչական գործողության զոհերի հիշատակին։ Տեղադրվել է ահաբեկչությունից մեկ տարի հետո` 2004 թվականին, ավերված հոսպիտալի տեղում։

Հասցեն՝ Հյուսիսային Օսիայի Հանրապետություն, ք. Մոզդոկ, Պրոմիշլեննայա փողոց։ Հեռավորությունը քաղաքի կենտրոնից 2,6 կիլոմետր է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի օգոստոսի 1-ին Մոզդոկում 10 տոննա պայթուցիկով բեռնված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայով ինքնասպան ահաբեկիչը, կոտրելով ուղեփակոցը, ներխուժել է Մոզդոկի զինվորական հոսպիտալի տարածք և գլխավոր բժշկական մասնաշենքի մոտ գործարկել պայթուցիկ սարքը։ Ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է 52 մարդ, 78-ը վիրավորվել են։ Եռահարկ շենքն ամբողջովին փլուզվել է։ Պայթյունի տեղում առաջացել է 12 մ տրամագծով և 4 մետր խորությամբ ձագար[1]։

Հարձակման զոհ են դարձել հոսպիտալի բժիշկները, հիվանդները, զինծառայողներ, ինչպես նաև մոտակա ստվարաթղթի գործարանի աշխատակիցները։ Ահաբեկչական հարձակումից հետո լավ պաշտպանվող ռազմակայանի տարածքում կառուցվել է նոր բժշկական հաստատություն[2]։

Ողբերգությունից մեկ տարի անց հոսպիտալի մոտ կառուցվել են ժամատուն և հուշարձան, որտեղ ամեն տարի օգոստոսի 1-ին տեղի են ունենում սգո միջոցառումներ։ Հուշարձանի մոտ, որի վրա փորագրված են զոհվածների անունները, տեղադրվում են ծաղկեպսակներ և կարմիր մեխակներ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]