Ահաբեկչական գործողություններ Վիեննայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ահաբեկչական գործողություններ Վիեննայում
2020 Vienna attack
Stadttempel Vienna September 2006 012.jpg
ՏեսակԶանգվածային հրաձգություն
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՏեղադրանքՆերքին Քաղաք և Վիեննա
Տարեթիվ20:00 (UTC+1)- 2020
Զենք
Զոհվածներ4[1]
Վիրավորներ23
ԱհաբեկիչներԱվստրիա Քույթիմ Ֆայզուլայ[2]
2020 Vienna attack Վիքիպահեստում

Ահաբեկչական գործողություններ Վիեննայում, 2020 թվականի նոյեմբերի 2-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած հանցագործություններ:

Ահաբեկչի ինքնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահաբեկիչը եղել է 20-ամյա Ֆեյզուլայ Քույթիմը։ Նա ծնվել է 2000 թվականին Մեդլինգում (Ստորին Ավստրիա) և մեծացել այնտեղ։ Նրա ծնողները պատկանում էին Հյուսիսային Մակեդոնիայում ալբանական փոքրամասնությանը, ուստի նա ուներ ինչպես ավստրիական, այնպես էլ հյուսիս-մակեդոնական քաղաքացիություն: Քույթիմի մասին հայտնի էր Սահմանադրության պաշտպանության վարչությանը, քանի որ նա մոտավորապես 90 ավստրիացի իսլամիստներից մեկն էր, որոնք ցանկանում էին մեկնել Սիրիա: 2020 թվականի հոկտեմբերին Քույթիմը և նրան ուղեկցող հանցակիցը Սլովակիայում փորձել են AK-47-ի համար զինամթերք գնել, որից հետո Սլովակիայի ոստիկանությունը նախազգուշացրել է Սահմանադրության պաշտպանության վարչությանը այդ փաստի մասին, սակայն այդ նախազգուշացումը արդյունք չի ունեցել:

Հանցագործության կատարման օրը առավոտյան Քույթիմը ինստագրամյան իր էջում տեղադրել է տարբեր լուսանկարներ, այդ թվում՝ իսլամական պետության առաջնորդ Աբի Իբրահիմ ալ Հաշիմի Ալ-Քուրասկայի հավատարմության երդումը, ինչպես նաև լուսանկարներ այն զենքերով, որոնք հետագայում կիրառվել են նրա կողմից: Տեսանկարահանող սարքերի և ականատեսների տեսագրություններում կարելի է տեսնել հանցագործին, որը մինչև գլուխ հասնող սպիտակ խալաթ է հագել։ Նա կրում էր սև գլխարկ, մի քանի պայուսակներ սարքավորումներով և երկար հրացանով: Նա նաև այսպես կոչված «մահապարտի գոտի» է կրել։ Բացի այդ, հանցագործը զինված է եղել Կալաշնիկով ինքնաձիգով (գրոհային հրացանով), ատրճանակներով և մաչետեով:

Իրադարձությունների ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի նոյեմբերի 2-ի երեկոյան Վիեննայի կենտրոնում ահաբեկիչը կրակ է բացել սրճարանի վերանդներում նստած մարդկանց և անցորդների վրա՝ Մորցինպլաց, Զալցգրիս, Ֆլայիշմարկտ, Բաուերնմարկտ և Գրաբեն փողոցներում: Սկզբում մարդասպանը Ռուպրեխտսպլացում գնդակահարել է Գերմանիայի 24-ամյա քաղաքացուհուն, որը փաբում մատուցողուհի էր աշխատում և սովորում էր Վիեննայի կիրառական արվեստների համալսարանում: Մսային և ֆերմերային շուկաների հանգույցի ժամանակ արագ սննդի ռեստորանի առջև ահաբեկիչը գնդակահարել է 21-ամյա քորնոյբուրգի և 39-ամյա ավստրիացու:

Ահաբեկիչը սպանվել է WEGA-ի ներկայացուցիչների կողմից Ռուպրեխտսկիրխեի մոտ: Ահաբեկչության հետևանքով տուժել է 23 մարդ, այդ թվում՝ 7 կին: Վիրավորների թվում են երեք ավստրիացի, Շվեյցարիայի և Գերմանիայի քաղաքացի, բոսնիացի, սլովակ և չինացի, ինչպես նաև տասը ավստրիացի, լյուքսեմբուրգցի, աֆղանցի, սլովակ և երեք գերմանացի: 13 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 44-ամյա ավստրիուհին ստացած վնասվածքների հետևանքով մահացել է Օտտակրինգ հիվանդանոցում: Արդյունքում հինգ մարդ է զոհվել, քսանչորսը (այդ թվում՝ մեկ ոստիկան) վիրավորվել են: Ոստիկանությունն ու բանակային ստորաբաժանումները արգելափակել են Վիեննայի կենտրոնը:

Հետագա իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում հաղորդվել էր, որ ահաբեկիչները մի քանիսն են եղել, բայց հետո Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ ահաբեկիչը միայնակ է գործել:

Հանցագործությունից մի քանի օր անց ոստիկանությունը 14 մարդու է ձերբակալել Ավստրիայում և Շվեյցարիայում: Ահաբեկչության հետաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել 18 բնակարաններում և տներում:

Տեղեկացվել է, որ ազգությամբ թուրք Ռեջեփ Թայիփ Գյուլթեքինն ու Միքայիլ Օզերը դեպքի վայրից դուրս են բերել երկու վիրավորների, այդ թվում՝ ոստիկանի, ընդ որում Գյուլթեքինը ոտքից վիրավորվել է: Վիեննայի քաղաքապետ Միխայել Լյուդվիգը հանդիպել է նրանց հետ և հպարտություն հայտնել նրանց արարքի համար:

Ավստրիայի քաղաքացի, Պաղեստինյան ծագում ունեցող Ուսամա Խալեդը նույնպես նպաստել է վիրավոր ոստիկանների փրկությանը: Նա աշխատել է ռեստորանում, որի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Դուրս է եկել ռեստորանից և քարշ տվել վիրավոր ավստրիացի սպային՝ նրան ցուցաբերելով առաջին բուժօգնություն:

Իրաքի և Լևանտի իսլամական ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]