Jump to content

Ահաբեկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահաբեկում
Ենթակատեգորիաcontributing factor
 • Սոցիալական ազդեցություն
  • հոգեբանական մանիպուլյացիա Խմբագրել Wikidata
Հետևանքվախ, ինքնապաշտպանություն Խմբագրել Wikidata
ՕգտագործողForced merger Խմբագրել Wikidata
Կազմված էՍպառնալիք Խմբագրել Wikidata
Պրոֆեսիոնալ ըմբշամարտում գրանցված ահաբեկում: 2009թ․ Royal Rumble խաղի ընթացքում Triple H-ը հայացքով վախեցնում է CM Punk-ին

Ահաբեկում, վարքագիծ և օրինազանցություն, որը սովորաբար բռնության սպառնալիքի միջոցով տարհամոզում և հարկադրում է անհատին[1][2]: Տարբեր իրավասություններում այն հանցանք է և իրավախախտում։ Ահաբեկումն իր սկզբնական իմաստով համարժեք է սպառնալիքին[3], հարձակմանն ու հարկադրմանը[note 1]:

Սա ներառում է գիտակցված վարքագիծ, որը ստիպում է անհատին զգալ ընդհանուր անհանգստություն, ինչպիսիք են՝ նվաստացումը, թերարժեքությունը, ամոթի զգացումը, սահմանափակված ազատությունը և այլն։ Զոհը կարող է թիրախավորվել բազմաթիվ գործոնների հիման վրա, որոնք են՝ սեռը, ռասան, դասը, մաշկի գույնը, գիտելիքը, հարստությունը և խառնվածքը։ Ահաբեկումն իրականացվում է թիրախավորված անձին հնազանդեցնելու[4] (հայտնի է նաև վախեցնելով, ահ տալով հնազանդեցնելը), ապակայունացնելու, իրեն ենթարկելու, սեփական անվստահությունը թաքցնելու և սոցիալական դերն արժևորելու համար։ Գոյություն ունեն ահաբեկմանը դիմակայելու ակտիվ և պասիվ մեխանիզմներ, որոնց օրինակներ կարող են լինել՝ թույլ չտալ ահաբեկչին ներխուժել ձեր անձնական տարածք և կասկածի տակ առնել ձեր արժանապատվությունը, իսկույն ուշադրություն դարձնել նրա վարքագծին, փորձել դիտարկել դա որպես էթիկական նորմերը շրջանցելու գործիք, օգտագործել վախը որպես ուժ և գերիշխանություն ապահովելու միջոց: Երբեմն, որպես վերջին տարբերակ, անձը պետք է դիմի հակասոցիալական քայլերի՝ խուսափի և զգուշանա դիմացինից, բարելավի հակահարված տալու հմտությունները, հավաքագրի փաստեր և այլն։ Ահաբեկման զոհերի մոտ առկա մտավախությունները հաճախ անցանկալի վարքագծի կամ ահաբեկող վարքի պատճառով վնասվածքին, վնասին մոտ լինելու վերաբերյալ առաջացող վախերն են, ներառյալ՝ սարկազմը, կոպիտ վերաբերմունքը, հեգնանքը, նվաստացումը և արհամարհանքը։ Սակայն իրավական տեսանկյունից՝ կարիք չկա ապացուցելու, որ տվյալ վարքագիծը տուժողի մոտ վախ կամ խուճապ է առաջացրել[5]:

Ահաբեկումը, որպես քաղաքական գործընթաց, իրականացվում է պետական մակարդակի սպառնալիքների միջոցով, որի նպատակն է ստիպել և տարհամոզել մեկ այլ երկրի գործել այնպես, ինչպես ցանկանում է ահաբեկող երկիրը։ Քաղաքական ահաբեկման օրինակ է ապրանքների ներմուծման արգելքը, որը ներմուծման տեսանկյունից վնաս է հասցնում թիրախ երկրին[6][7]: Երկրորդ և երրորդ աշխարհի որոշ երկրների դեպքում ահաբեկչությունը վախեցնելու մարտավարություն է։ «Ահաբեկչական սպառնալիքը հանցագործություն է, որը սովորաբար ենթադրում է բռնություն գործադրելու սպառնալիք՝ այլոց վախեցնելու նպատակով»[8]: Անձնական ահաբեկումը համարվում է կառավարման ռազմավարություն, որի նպատակն է հնարավոր մրցակիցներին տեղեկացնել կամ ազդարարել հետագա լուրջ հետևանքների մասին, պատասխանատու անձանց/կառավարության դեմ գործելու կամ աշխատողներին ենթարկեցնելու դեպքում[9]։ Ահաբեկման որոշ ձևեր, որոնցից են՝ սեռական և ռասայական ահաբեկումները, մի շարք քաղաքակիրթ երկրներում համարվում են քրեորեն պատժելի։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն «intimidation» գոյականն առաջացել է «intimidate» բայից, որը ծագել է լատիներեն «intimidat» բառից և նշանակում է «վախեցնել»։ Ահաբեկումը սահմանվում է որպես փոխազդեցության այնպիսի ձև, որը հիմնվում է «բուլինգի ենթարկման, շահագործման, այլոց մտաշահարկելու վրա՝ բացառապես հետապնդելով սեփական շահը[10]։ Ահաբեկում կարող է իրականացվել և՛ գիտակցաբար, և՛ անգիտակցաբար։ Նրանք, ովքեր այն կիրառում են գիտակցաբար, համարում են այն արդարացի, քանի որ դա իրենց ընձեռում է իշխանություն և վերահսկողություն հաստատելու հնարավորություն։ Նախապաշարմունքների և խտրականության հետ առնչվող ահաբեկումները կարող են ներառել այնպիսի վարքագիծ, «որը նյարդայնացնում, սպառնում և ահաբեկում է կամ ստիպում է մարդուն վախենալ իր անվտանգության համար․․․իրենց ռասայի, մաշկի գույնի, ազգային ծագման, սեռի, կրոնի, տարիքի, հաշմանդամության կամ սեռական կողմնորոշման պատճառով, անկախ նրանից՝ այդ համոզմունքները ճիշտ են, թե ոչ[11]։

Ահաբեկումը կարող է դրսևորվել որպես հարկադրանք կամ սպառնալիք՝ զուգորդված ֆիզիկական հպումներով, խոժոռ դեմքի արտահայտությամբ կամ այնպիսի ձևերով, ինչպիսիք են հուզական մտաշահարկումները, վերբալ վիրավորանքները, նսեմացնող խոսքերը, միտումնավոր շփոթեցնելը և նույնիսկ ֆիզիկական հարձակումները։ «Վարքագիծը կարող է վերածվել ոտնձգության՝ մակդիրների, ստորացուցիչ մեկնաբանությունների կամ անվանարկումների, անպարկեշտ առաջարկների, շարժման խոչընդոտման, ֆիզիկական ոտնձգության, աշխատանքին կամ շարժմանը ցանկացած ֆիզիկական միջամտության, ինչպես նաև վիզուալ վիրավորանքների տեսքով, ինչպիսիք են՝ ծաղրանկարները կամ ստորացուցիչ պաստառները»[11]։

Սպառնալիք պարունակող վարքագծերը կարող են դիտվել որպես իշխանության կամ վերահսկողության հասնելու համար մրցելու բնական ցանկության անպատշաճ դրսևորում, որը հատկապես նկատելի է կենդանիների մոտ: Մյուս կողմից, ահաբեկում կարող է առաջանալ նաև այն հասարակությունում, որտեղ մարդիկ սոցիալականացված են, քանի որ մարդը հակված է խուսափելու առճակատումից կամ բռնության սպառնալիքներից[12]:

Ինչպես վարքագծային բոլոր հատկանիշները, ահաբեկումը ևս ժամանակի ընթացքում ավելի ընդգծված կամ մեղմ է դրսևորվում մարդկանց մոտ, ինչը ոմանց համար կարող է ավելի նշանակալի «մեղմացուցիչ վարք» համարվել: Վարքագծային տեսաբանները սպառնական վարքագիծը հաճախ դիտարկում են ուրիշների, այդ թվում ՝ ծնողների, մանկության ընկերների, քույր-եղբայրների, հեղինակավոր դեմքերի և այլոց կողմից ներկայացված սպառնալիքի հետևանք։ Ինքնապաշտպանության ժամանակ ուժի կիրառումն արդարացված է, երբ անձը ողջամտորեն կարծում է, որ այն անհրաժեշտ է իրեն կամ մեկ այլ անձի անօրինական ուժի անմիջական կիրառումից պաշտպանելու համար[13]:

Որպես քրեական հանցագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստան, Բանգլադեշ, Պակիստան, Մալայզիա և Սինգապուր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 503-506-րդ հոդվածների՝ Հնդկաստանի քրեական օրենսգիրքը և վերջինիս վրա հիմնված այլ ազգերի քրեական օրենսգրքեր, ինչպիսիք են՝ Սինգապուրի, Մալայզիայի,Պակիստանի, Բանգլադեշի քրեական օրենսգրքերը, «քրեական ահաբեկումը» համարում են պատժելի հանցագործություն[14][15][16][17][18]։

Միացյալ Նահանգներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ մի շարք նահանգներում «ահաբեկումը» համարվում է քրեորեն պատժելի։ «Ահաբեկում» հանցագործության սահմանումը տարբեր է նահանգներից յուրաքանչյուրում։

Մոնտանայում ահաբեկումը սահմանվում է հետևյալ կերպ[19]

45-5-203. Ահաբեկում
(1) Համաձայն օրենքի՝ անձը կատարում է ահաբեկման հանցանք, երբ սպառնում է դիմացինին, ստիպում է նրան որոշ քայլերի դիմել կամ ընդհակառակը՝ արգելք է հանդիսանում: Սպառնալիք իրականացնողի նպատակը թիրախավորված անձի մոտ հիմնավոր վախ, խուճապ առաջացնելն է։ Արարքը կդիտվի սպառնալիք հետևյալ անօրինական գործողությունների դեպքում․
(ա) ֆիզիկական վնաս պատճառել սպառնալիքի ենթարկված անձի կամ որևէ այլ անձի;
(բ) ցանկացած անձի ենթարկել ֆիզիկական կալանքի կամ արգելանքի կամ
(գ) կատարել ցանկացած քրեական հանցագործություն:
(2) Անձը գործում է ահաբեկման հանցանք, եթե գիտակցաբար ներկայացնում է սպառնալիք կամ հաղորդում է կեղծ տեղեկություն՝ վերահաս հրդեհի, պայթյունի կամ աղետի մասին, որը կվտանգի կյանքը կամ կվնասի գույքը։
(3) Ահաբեկման հանցանքի համար դատապարտված անձը պետք է բանտարկվի նահանգային բանտում՝ 10 տարին չգերազանցող ցանկացած ժամկետով կամ միաժամանակ տուգանվի 50․000 ԱՄՆ դոլարը չգերազանցող գումարով։

Որոշ նահանգներում հանցագործության տեսակ է «էթնիկ ահաբեկումը»։ Համաձայն Միչիգան նահանգի օրենքի՝[20]

750.147b Էթնիկ ահաբեկում

Բաժ. 147բ։

(1) Անձը մեղադրվում է էթնիկ հանցագործության մեջ, եթե չարամտորեն կամ միտումնավոր կերպով ահաբեկում և սպառնում է մեկ ուրիշ անձի՝ նրա ռասայի, մաշկի գույնի, կրոնի, սեռի կամ ազգային ծագման պատճառով՝ կատարելով հետևյալ գործողություններից որևէ մեկը․
(ա) վերսկսում է ֆիզիկական շփում այլ անձի հետ
(բ) վնասում, ավերում կամ ոչնչացնում է ուրիշին պատկանող անշարժ և շարժական գույքը
(գ) խոսքով կամ գործողությամբ սպառնում է կատարել (ա) կամ (բ) ենթակետերում նկարագրված որևէ գործողություն, եթե կա հիմնավոր պատճառ կարծելու, որ (ա) կամ (բ) ենթակետերում նկարագրված գործողությունը կկատարվի։
(2) Էթնիկ ահաբեկումը հանցագործություն է, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով կամ 50.000 ԱՄՆ դոլարի չափով տուգանքով կամ երկուսը միաժամանակ
(3) Անկախ դատական հետապնդման առկայությունից կամ արդյունքից՝ էթնիկ ահաբեկման հետևանքով ստացած անձնական և գույքային վնասի դեպքում տուժողը կարող է քրեական գործ հարուցել հանցագործություն կատարած անձի դեմ՝ պահանջելով դադարեցնել էթնիկ ահաբեկումը, փոխհատուցել իրական վնասների համար, ներառյալ հուզական անհանգստությունը կամ կիրառել այլ համապատասխան միջոցներ։ Եթե հայցվորը շահում է սույն բաժնին համապատասխան քաղաքացիական դատը, նա կարող է վերստանալ հետևյալը․

(ա) Փոխհատուցում, որը կլինի իր կրած իրական վնասների եռապատիկը կամ 200․000 ԱՄՆ դոլար, որն առավելագույնն է։ (բ) Իրավաբանական հասանելի վճարներ և ծախսեր:

Ահաբեկման հետ սերտորեն կապված հանցագործություններն են սպառնալիքը, հարկադրանքը, ահաբեկչությունը[3] և հարձակումը[note 1]։

Համաձայն Կալիֆոռնիայի քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի` այն կարող է համարվել և՛ հանցագործություն, և՛ զանցանք[21]։ Ծանր հանցագործության կարգավիճակ ունեցող սպառնալիքը, ըստ Կալիֆոռնիայի “Երեք հանցանք” օրենքի, դիտարկվում է կրկնահանցագործության հանգեցնող հանգամանք։

Որպես քաղաքացիական իրավախախտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ որոշ նահանգներում ահաբեկումը, բացի քրեական հանցագործությունից, կարող է նաև քաղաքացիական հանցագործություն համարվել։ Օրինակ՝ Օրեգոնում նահանգային քրեական օրենքի խախտումը կարող է հանգեցնել նաև քաղաքացիական դատական պատասխանատվության[22]: Ահաբեկման հիմքով քաղաքացիական դատական հայց ներկայացրած հայցվորը կարող է ստանալ իրավական փոխհատուցում, ներառյալ՝ հանցագործի գործողություններն արգելելու դատարանի որոշում  կամ հատուկ և ընդհանուր վնասների փոխհատուցում[22]:

  1. 1,0 1,1 The traditional common law definition of assault of putting the victim in fear/apprehension of harm is maintained in many states; in other states, assault is now defined as the contact itself, having replaced the traditional common law crime of battery. Further, in other states, assault may encompass both the threat and the contact. For more details, see the Assault and battery articles.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ringer, Robert J. (2004). To Be or Not to Be Intimidated?: That Is the Question. M Evans & Co Inc. ISBN 1-59077-035-8.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «intimidation». LII / Legal Information Institute (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 26-ին.
  2. «Definition of INTIMIDATE». www.merriam-webster.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. 3,0 3,1 «Title 17-A, §210: Terrorizing». www.mainelegislature.org.
  4. Fein, Melvyn L. (1999). The Limits of Idealism: When Good Intentions Go Bad (անգլերեն). Springer Science & Business Media. էջեր 100+. ISBN 978-0-306-46211-5.
  5. Black's law dictionary (9th ed.). St. Paul, MN: West. 2009. էջ 737. ISBN 9780314199508.
  6. Spykman, Nicholas J. (2017). America's Strategy in World Politics: The United States and the Balance of Power (անգլերեն). Routledge. ISBN 978-1-351-53208-2. «It is not only possible to break the will of a nation by depriving it of essential imports; it is also possible to force a state to surrender...»
  7. Wegren, Stephen K. (2018). Putin's Russia: Past Imperfect, Future Uncertain (անգլերեն). Rowman & Littlefield. էջ 285. ISBN 978-1-5381-1427-8.
  8. «Terroristic Threat Law and Legal Definition». uslegal.com. USLegal.
  9. Bolino, Mark C.; Turnley, William H. (2003). «Counternormative impression management, likeability, and performance ratings: the use of intimidation in an organizational setting». Journal of Organizational Behavior (անգլերեն). 24 (2): 237–250. doi:10.1002/job.185. ISSN 0894-3796.
  10. Morrison, Eileen F. (1992). «A coercive interactional style as an antecedent to aggression in psychiatric patients». Research in Nursing & Health (անգլերեն). 15 (6): 421–431. doi:10.1002/nur.4770150604. PMID 1448573.
  11. 11,0 11,1 «Harassment Law and Legal Definition». uslegal.com. USLegal.
  12. Randall Collins, Violence: A Micro-sociological Theory (2009)
  13. Simons, Kenneth W. (2008 թ․ հունվարի 1). «Self-Defense: Reasonable Beliefs or Reasonable Self-Control?». New Criminal Law Review. 11 (1): 51–90. doi:10.1525/nclr.2008.11.1.51.
  14. Criminal intimidation in Indian law, accessed 12 July 2023.
  15. Criminal intimidation in Singapore law, accessed 12 July 2023.
  16. Criminal intimidation in Pakistani law, India Law Portal, accessed 12 July 2023.
  17. Criminal intimidation in Bangladesh law, India Law Portal, accessed 12 July 2023.
  18. Criminal intimidation in Malaysian law, India Law Portal, accessed 12 July 2023.
  19. Services, Dale Matheson, Montana Legislative. «45-5-203. Intimidation». leg.mt.gov. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  20. «Michigan Legislature – Section 750.147b». www.legislature.mi.gov.
  21. «California Penal Code 422». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  22. 22,0 22,1 «ORS 30.198 – Civil action for intimidation – 2017 Oregon Revised Statutes». www.oregonlaws.org. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.