Jump to content

Ակ չոլմոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակ չոլմոկ (ղըրղզերեն՝ ակ - սպիտակ, չոլմոկ - մաքոք), ղրղզական ազգային շարժական թիմային խաղ։

Թիմերից մեկի ավագը խաղաշրջագծի ներսից խաղի մեջ է մտցնում չոլմոկը, որը 5-10 սմ շրջագիծ ունեցող, ոչխարի սպիտակ բրդից պատրաստված մաքոքաձև իր է։

Խաղի մասնակիցները միմյանց օգնելով ձգտում են չոլմոկը վերադարձնել խաղաշրջագծի մեջ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մ. Ս. Իսպիրյան (1984). Մարզանունների բացատրական բառարան. Երևան: «Հայաստան». էջ 7.