Ակցիդենցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակցիդենցիա (լատին․՝ accidentia - պատահական հատկանիշ) փիլիսոփայական հասկացություն, որն արտահայտում է իրերի պատահական, փոփոխական, ոչ էական, անցողիկ հատկանիշները։ Սովորաբար հակադրվել է սուբստանցիային՝ իրերի չփոփոխվող էությանը։

Ակցիդենցիա հասկացությունն առաջին անգամ հանդիպում է Արիստոտելի «Մետաֆիզիկա»֊ում և «Ֆիզիկա»֊ում։ Հասկացությունը տարածված էր միջնադարյան սխոլաստիկական և 1700-1800 թվականներում փիլիսոփայության մեջ։ Մարքսիստական փիլիսոփայության մեջ ակցիդենցիա հասկացությունը չի օգտագործվում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 234