Ակտիվ տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Էներգիա +» տուն Գերմանիայում

Ակտիվ տուն (անգլ.՝ active house, energy plus house), ինչպես նաև դրական էներգետիկ հաշվեկշիռ ունեցող տուն, ստանդարտ տուն «էներգիա +» իրենից ներկայացնում է շենք, որն արտադրում է ավելի շատ էներգիա, ավելի քան բավարար քանակով։ Էներգիայի ընդհանուր տարեկան սպառումը բացասական է՝ ի տարբերություն ցածր էներգիա սպառող տների[1]։

Ակտիվ տան հիմնային պարամետրերը Պասիվ տան ինստիտուտի (Գերմանիա) և Smart House «Խելացի տուն» մշակած տեխնոլոգիաների լուծումների համադրությունն է։ Դրա շնորհիվ հնարավոր է ստեղծել մի տուն, որը ոչ միայն քիչ էներգիա է ծախսում, այլ նաև գրագետ տնօրինում է ավելորդ էներգիան[2]։

Երկրորդ կարևոր տեսանկյունը տանը բարենպաստ միկրոկլիմայի ստեղծումն է` պատշաճ օդափոխություն, ջերմաստիճանի պահպանում և այլն։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեյբուրգ, Գերմանիա

Ակտիվ տունը այն տունն է, որն ունակ է էներգիա և ջերմություն մատակարարել ոչ միայն իրեն, այլ նաև հյուրատանը, բաղնքին և լողավազանը տաքացնելուն։

Աշխարհի առաջին ակտիվ տունը կառուցվել է Դանիայում, և բացի այն, որ այն քիչ էներգիա է սպառում, ինչպես Պասիվ տունը, այն նաև այնքան շատ է արտադրում, որ կարող է այն տալ կենտրոնական ցանցին, որի համար շատ երկրներում կարող են գումար ստանալ։ Այսպիսով, տունը դառնում է եկամտի աղբյուր, այլ ոչ թե ծախսերի։ Օրինակ՝ Դանիայում կառուցապատողները պնդում են, որ տունն իր ողջ արժեքը վճարելու է 30 տարվա ընթացքում[3]։

Էներգետիկայի միջազգային գործակալության գնահատմամբ, էներգաարդյունավետ շենքերի տեխնոլոգիայի ներդրումը մինչ 2050 թվականը կօգնի ածխաթթու գազի արտանետումների կրճատմանը 2 միլիարդ մետր տոննա։ Եվրամիությունը պաշտպանում է, որ 2020 թվականից հետո բոլոր նոր շենքերը արտադրում են իրենց սեփական էներգիան։ Համեմատության համար. սովորական տունը սպառում է 200-240 կՎտժ/մ², ակտիվ տունը` տարեկան 10-12 կՎտժ/մ²[4]։

Ռուսաստանում գործող առաջին ակտիվ տունը կառուցվել է 2011 թվականին՝ Մոսկվայի մարզում[5]։

Գրասենյակ էներգիա+

Օգտագործվող տեխնոլոգիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վերականգնվող Էներգիայի աղբյուր
  • Ջերմամեկուսացում
  • Ժամանակակից պատուհաններ
  • Օդափոխման ժամանակակից սարքեր
  • Ջերմության վերականգնման համակարգեր

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Дом, который заботится о тебе» (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
  2. https://tranio.ru/articles/aktivnye_doma_-_energoeffektivnoe_zhile_buduschego_3943/
  3. World’s First Active House Produces More Energy Than It Consumes // The Guardian
  4. «Дом, который заботится о тебе». tranio.ru (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
  5. «Первый "активный дом" в России (фото, видео)». 08.09.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակտիվ տուն» հոդվածին։