Ակտիվների վերականգնում
Ակտիվների վերականգնում, իրավական գործընթաց, որի միջոցով պետությունը, իշխանությունները, քաղաքացիները վերականգնում են այլ իրավասության տակ գտնվող այն ռեսուրսները և այլ ակտիվները, որոնք գողացվել են կոռուպցիայի միջոցով։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակտիվների վերականգնումը, որը նաև հայտնի է որպես ներդրումների կամ ռեսուրսների վերականգնում, չօգտագործված կամ ժամկետանց ակտիվների արժեքի առավելագույնի հասցնելու գործընթաց է՝ արդյունավետ վերաօգտագործման կամ օտարման միջոցով: Թեև երբեմն նշվում է լուծարվող ընկերության համատեքստում, ակտիվների վերականգնումը կարող է նաև նկարագրել վարձակալության ավարտին վերադարձված ավելցուկային գույքագրման, վերանորոգված իրերի և սարքավորումների լուծարման գործընթացը։
Ակտիվների վերականգնումը կարող է վերաբերել նաև այն ակտիվների վերականգնմանը, որոնք անօրինական կերպով վերցվել են կամ գողացվել, խարդախությամբ յուրացվել կամ այլ կերպ օտարվել՝ դրանք օրինական սեփականատիրոջից հեռացնելու համար[1][2]։
Ընդունված միջազգային փորձի համաձայն, ակտիվների վերականգնումը տեղի է ունենում չորս եղանակով[3]․
- ամենատարածված ձևը անձի քրեական դատապարտմումն է, որի ժամանակ բացի անձին կոռուպցիոն գործունեության համար դատապարտելուց նաև բռնագրավվում են գույքը։
- քաղաքացիական բռնագրավվում, այս դեպքում պետք է ապացուցել, որ ունեցած գույքը հանդիսանում է հանցագործության արդյունք[4]
- վարչական բռնագրավվում, գործադիրի կողմից ընդունված ակտի հիման վրա սառեցվում է ակտիվները։
- ակտիվների վերականգնում քաղաքացիաիրավական կարգով՝ որպես հայցվոր հանդես է գալիս հենց պետությունը, այլ պետության տարածքում, ընդդեմ ֆիզիկական անձի։
Ակտիվների վերականգմանն առնչվող օրենսդրությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակտիվների վերականգնման տեսանկյունից Հայաստանում էական նշանակություն ունեն սահմանադրական հետևյալ դրույթները․
- Որևէ մեկը չի կարող զրկվել սեփականությունից՝ բացառությամբ ըստ օրենքով սահմանված դեպքերի (ՀՀ Սահմանադրություն, հոդված 60, մաս 4)
- Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ (ՀՀ Սահմանադրություն, հոդված 72)
- Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն (ՀՀ Սահմանադրություն, հոդված 73)
ՀՀ մասնակցությամբ միջազգային համաձայնագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի Հանրապետությունը մի շարք միջազգային և տարածաշրջանային կոնվենցիաների մասնակից է, որոնք պարունակում են ակտիվների վերականգմանն առնչվող դրույթներ: Այդ կոնվենցիաներն են․
- ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիա ՀՀ-ն ստորագրել է 2005 թվականի մայիսի 19-ին, իսկ այն ՀՀ համար ուժի մեջ է մտել 2007թվականի մարտի 8-ին[5]
- ՄԱԿ-ի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի
մասին կոնվենցիա ՀՀ-ն միացել է 1993 թվականի սեպտեմբերի 13-ին, իսկ այն ՀՀ համար ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 12-ին[6]
- ԵԽ կոնվենցիա քրեական գործերով իրավական փոխօգնության մասին ՀՀ-ն ստորագրել է 2001 թվականի մայիսի 11-ին, իսկ ուժի մեջ է մտել 2002 թվականի ապրիլի 25-ին
- ԵԽ կոնվենցիա փողերի լվացման, խուզարկության, բռնագրավման և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների մասին ՀՀ-ն ստորագրել է 2001 թվականի մայիսի 11-ին, իսկ ուժի մեջ է մտել 2004 թվականի մարտի 1-ին
- ԵԽ կոնվենցիա փողերի լվացման, խուզարկության, բռնագրավման և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների մասին և տեռորիզմի ֆինանսավորման ՀՀ-ն ստորագրել է 2005 թվականի նոյեմբերի 17-ին, իսկ ուժի մեջ է մտել 2008 թվականի հոկտեմբերի 1-ին[7]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Asset recovery: Counsel's absence stalls late COAS children's suit against uncle". Tribune Online. 2022-02-01. Retrieved 2022-02-04.
- ↑ "United States Attorney Announces Over $880,000 Recovery for Victims of Real Estate Fraud Scheme". Department of Justice. 2022-02-03. Retrieved 2022-02-04.
- ↑ IBRD/the World Bank, Public Wrongs, Private Actions: Civil Lawsuits to Recover Stolen Assets. 2015. Էջեր 3-4
- ↑ IBRD/the World Bank, Public Wrongs, Private Actions: Civil Lawsuits to Recover Stolen Assets. 2015. Էջ 14
- ↑ «UNCAC Signature and Ratification Status». United Nations : Office on Drugs and Crime (անգլերեն). Վերցված է 2024-12-27-ին.
- ↑ «United Nations Treaty Collection». treaties.un.org (անգլերեն). Վերցված է 2024-12-27-ին.
- ↑ «Full list - Treaty Office - www.coe.int». Treaty Office (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-12-27-ին.