Ակվարիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ակվարիոն
創聖のアクエリオン
(Sōsei no Akuerion)
478652.jpg
ԺանրՌոմանտիկա
Մեխա
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Թվական2005 թվական
Պրեմիերա4 ապրիլի 2005 թվական
ԼեզուՃապոներեն
ՌեժիսորՍյոդզի Կավամորի
Սցենարիստ(ներ)Հիրոշի Օնոգի
Շոջի Կավամորի
ԵրաժշտությունՀիսահկի Հոգարի
Յոկո Կաննո
ԸնկերությունՃապոնիա Ճապոնիա Satelight
Տևողություն25 րոպե
ՏեղայնացնողԱվստրալիա Ավստրալիա Madman Entertainment
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Funimation
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա MVM Films
Ռուսաստան Ռուսաստան MC Entertainment.
ՀաջորդAquarion Evol?
IMDbID 0872309
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Ակվարիոն» (բնօրինակ անվանում — 創聖のアクエリオン
(Sōsei no Akuerion))

Ակվարիոն (ճապ.՝ 創聖のアクエリオン սո:սեյ նա ակուերիոն)՝ անիմե- սերիալ, որը ստեղծվել է Satelight ստուդիայում: Ռուսաստանում տեղայնացվել է MC Entertainment գործակալության կողմից:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

12 000 տարի առաջ, մինչ սերիալի իրադարձությունները, Ստվերային Հրեշտակները ցանկանում էին ոչնչացնել մարդկությունը: Բայց մի անգամ մի Ստվերային Հրեշտակ՝ Ապոլլոնի անունով սիրահարվում է սովորական մահկանացու, Սելան անունով, վրա և նա նույնպես սիրում է հրեշտակին: Նրանք միասին միավորվում են Ստվերային Հրեշտակների դեմ, բայց նրանց սպանում է Տոմի անունով Ստվերային Հրեշտակը: 12 000 տարի անց, նրանք կրկին հանդիպում են հաջորդ կյանքում, երիտասարդը Ապոլլո անունով և աղջիկը Սիլվի անունով: Միասին նրանք շարունակում են պայքարել վերադարձած Ստվերային Հրեշտակների դեմ, հսկա «Ակվարիոն» անունով ռոբոտի օգնությամբ, որը համարվում է երեք յուրահատուկ զինյալների միավորման արդյունք, ինչպես նաև սրտերի, մարմինների և օդաչուների հոգիների միավորման

2012 թվականին դուրս է եկել 2- րդ սեզոնը, «Ակվարիոն Էվոլ», որի գործողությունները կատարվում են առաջին սեզոնի ավարտից 12 000 տարի անց Հոնկոնգում:

2015 թվականի հուլիսի 2- ից մինչև դեկտեմբերի 24- ը թողարկվել է երրորդ սերիալը, «Ակվարիոն Լոգոս», որը սյուժեով կապված չէ նախորդ սեզոնների հետ:

Հերոսների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դիվա» կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապոլլո — որբ, ով համարվում է Ապոլլոնիայի վերամարմնավորում, Ստվերային Հրեշտակ, ինչպես նաև հայտնի է, որպես Արևաթև: Ունի վայրենի բնավորություն և շանը նման սովորություններ, ունի շատ լավ հոտառություն: Բոլորից լավ է կառավարում «Արևային Ակվարիոնը»: Երբեմն նրա մեջ արթնանում է Ապոլլոնին և Ապոլլոն ստանում է նրա հիշողությունները և ուժը:

Սիլվիյա դե Ալիսիյա — արքայադուստր, Սելիանի վերամարմնավորումն է: Ունի տաքարյուն բնավորություն, շատ կապված է իր եղբոր՝ Սիրիուսի հետ: Նրա ձախ ձեռքին աճում են կարմիր փետուրներ, նշան նրա, որ նա Ապոլլոնիայի և Սելիանի ժառանգն է: Ունի կամքի ուժի միջոցով առարկաների վրա ազդելու ունակություն:

Սիրիուս դե Ալիսիյա — Սիլբիի եղբայրը: Ունի հանգիստ և համբերատար բնավորություն, գերազանցորեն կառավարում է դանակները: Արքայազն, իրեն կատարյալ է համարում ամեն ինչում: Լավ է վերաբերվում քրոջը, ինչպես նաև կիսով չափ Ստվերային Հրեշտակ է: Կարծելով, որ նա տեղ չունի հասարակ աշխարհում, Թոմի հետ գնում է «Ատլանդիա» և որոշ ժամանակ կռվում է «Դիվայի» դեմ: Արդյունքում հայտնվում է Սիլվիի երկրորդ «Եսը», քանի որ Սելիանի հոգին բաժանվել է երկու մասի և մարմնավորել է եղբորը և քրոջը:

Ռեյկա Կո — հանգիստ, բայց շատ հոռետես բնավորությամբ աղջիկ: Հոռետեսության պատճառ է համարվում նրա առեղծվածային դժբախտությունը, որը հատկապես տարածվում էիր շրջապատի մարդկանց վրա: Մարմնավորում է Սկորպիային (միայն OVA- յում):

Ցուգումի Ռոզենմեյեր — բարի և ամաչկոտ ակնոցներով աղջիկ: Կարողանում է ծայրահեղ սթրեսի պահին, օրինակ վախի ժամանակ, ստեղծել տեսիլքներ, որոնք նման են հզոր էլեկտրամագնիսական զարկերակի:

Պեր Վիեյրա — նախկին ֆուտբոլիստ, կնամոլ: Կարողանում է ոտքերով կրակե գնդեր ստեղծել, որոնք նետում է հակառակորդների վրա:

Ջուն Լի — երիտասարդ տղա, ով ակնոցներ է կրում: Ունի հոգեբանական աչք (ունակություն, որի շնորհիվ տեսնու, է թաքնված Ստվերային Հրեշտակներին): Հմուտ ծրագրավորող, շատ խելացի է:

Գլեն Անդերսոն — տարրերից մեկը: Առաջին սերիայում պայքարում է Ստվերային հրեշտակների դեմ, Սիրիուսի և Ռեյկայի հետ: Վնասվածքի պատճառով գտնվում է կոմայի մեջ և չի կարող մասնակցել մարտերում: Ավելի ուշ նրան տեղափոխում են մեկ այլ հիվանդանոց, որտեղից նրան վերցնում է «ԴԻՎԱն»: 23- րդ սերիայում հայտնի է դառնում, որ նրա մարմին են տեղափոխել Ստվերային Հրեշտակի երեխայի, ում բռնել էին, փետուրներ:

Ռենա Ռուն — վամպիր: Մարգարեուհի: Չի կարողանում քայլել, այդ պատճառովել ամբողջ ընթացքում շարժվում է հաշմանդամային սայլակով: Նա կույր է, այդ պատճառովել ամեն ինչ տեսնում է միայն «սրտի աչքերով»:

Գեն Ֆուդո — հրամանատար: Առեղծվածային անհատականություն, ով բոլորին առաջնորդում է, դեպի ճիշտ ճանապարհ:

Ստվերային Հրեշտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմա — Ապոլլոյի հակառակորդ: Ստվերային Հրեշտակ, ով ծաղրում է բոլոր անթևերին: Կրում է Ապոլլոնի մերժած թևերով գլխարկը:

Ապոլլոնի — Ստվերային Հրեշտակ, թվ կոչված է Արևաթև: Նա սպանում էր անթևերին, մինչև չհանդիպեց Սելիանին և չսիրահարվեց նրան:

Օտոհա — սիրում է Թոմային: Իրենց անվանում է պարոն: Նրա թևերը ուղիղ են աճուկ, ձեռքերից: Ունի անսովոր արտաքին (4 գունավոր աչքեր):

Ֆուտաբա — Ստվերային Հրեշտակների վերջին երեխան, սիրում է խաղալ Ապոլլոնիայի փետուրով: Նրա թևերը աճում են ոտքերի վրա: Անօգուտ է պրան հավաքելում, այդ պատճառովել ծրագիր է մտածել «ԴԻՎԱյին» հաղթելու համար: Մարտերից մեկի ժամանակ նրան բռնել են և ուղարկել են փորձարկումների, որոնց ընթացքումել մահացել է: Հենց նրա փետուրներն են տեղափոխվել Գլենի մարմին:

«Նեո- ԴԻՎԱ» կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամատա Սորա — Ապոլլոյի մարմնավորում: Ապրում է պապիկի հետմ աշխատում է հին կինոթատրոնում: Շատ է սիրում «Ակվարիի երկինքը» ֆիլմը: Մինչ «Նեո- ԴԻՎԱ» կազմակերպությանը անդամակցելը վախենում էր իր թռչելու ունակությունից: Սիրահարված է Միկոնոյի վրա: Չի կարողանում ընդհանուր լեզու գտնել Շուշուի հետ: Նրա տարրի ուժը թռիչքն է:

Միկոնո Սուզուշիրո — Սիլվիի մարմնավորում: Սիրահարված է Անատուի վրա: Շատ ամաչկոտ և համեստ աղջիկ է: Մինչ «Նեո- ԴԻՎԱՅԻ» անդամ դառնալը կարծում էր, որ նա չունի տարրի ուժ: Նրա տարրի ուժն է միացնել հոգիներ, որոնք երբևէ եղել են բաժանված: Ունի տնային կենդանի Շուշու անունով:

Ջեսսիկա Վոնգ — խոտերի գույնի մազերով աղջիկ: Սիրահարված է Ամատուի վրա, բայց մերժվել է: Շատ է սիրում բաց հագուստ, չի սիրում սուտը և շողոքորթությունը, երկրորդ սեզոնի վերջում նրան բռնում է Ստվերային Հրեշտակ Միկագեն, բայց ազատվում է նրա ազդեցությունից և մասնակցել է վերջին մարտին: Տարրի ուժն է՝ տարածական կորությունը:

Անդի Ու. Հոլ — սիրում է անցքներ, Ամատիի հավատարիմ ընկերն է, «Հանքափորերի եղբայրության» անդամ, որը հենց նա էլ ստեղծել է: Միշտ փոսեր է փորում, փորձելով հետևել աղջիկներին: Անտարբեր չէ «սիրունիկների» հանդեպ: Տարրի ուժն է՝ անցքեր ստեղծելու ունակությունը:

ՄԻԿՍ — աղջիկների ավագը: Չի սիրում տղաներին, նրանց մեջ նա տեսնում է իր հորը: Դեմ է դպրոցական օրենքների խախտմանը, կարծում է, որ տղաների միավորումը սխալ է: Սիրում է բոլորին օգնել, բայց ինքն իրեն չի կարողանում հասկանալ: Սիրահարված է Անդիին: Տարրի ուժն է՝ տարածական մեծությունը (անցքերի լցում):

Սազանկա Բյանկա — շատ տպավորվող աղջիկ, սիրում է Քայենին և Շրեյդին: Սիրում է լուսանկարներ: Յուրաքանչյուր շինություններում հասցնում է տարբեր լուսանկարներ լուսանկարել, որպեսզի հետո դրանք վաճառի: Տարրի ուժն է՝ փտումը:

Քայեն Սուզուշիրո — Միկոնոյի եղբայրը: Միշտ կարծում է, որ նա փոքրիկ և անխոհեմ քույրիկ է: Բայց պատրաստ է նրա համար կռվի մեջ մտնել: Վարպետորեն տիրապետում է ձեռնամարտի և սառը զենքերի: Տարրի ուժն է՝ հուսահատության մարգարեությունը:

Շրեյդ Էլան — կապուտաչյա շիկահեր, կրում է ակնոցներ: Հանգիստ է յուրաքանչյուր պարագայում, բայց ունի թույլ մարմին, որը չի կարողանում դիմանալ «Ակվարիոնի» միացումը: Երազում է գրել հոյակապ երգ, որը նրան հաջողվում է, բայց ավարտելով այն, նա մահանում է: Տարրի ուժն է՝ երաժշտական գործիքների միջոցով մարդկանց զգացմունքների վրա ազդելը:

Մալլոյ Դիրեցցա — հարավցի: Շատ է սիրում շփվել աղջիկների հետ: Տարրի ուժն է՝ Մալլոյի անեծքը (իրերի կառուցվածքի ոչնչացում):

Յունոհա Սուրուր — ամաչկոտ աղջիկ: Միշտ իր մոտ պահում է կանաչ կատվի խաղալիք, նույնիսկ մարտի ժամանակ խաղալիքը նրա հետ է: Սիրում է անտեսանելիորեն քայլել: Սիրում է Դզինային: Տարրի ուժն է՝ անտեսանելիությունը:

Դոնար Դանթես — ձեռնամարտի վարպետ: Սառն է, շրջահայաց, դողում է ակադեմիայի բոլոր սովորողների համար: 9 տարի առաջ կորցրել է երկու ձեռքերը, այն պատճառով, որ «Ակվարիոնը» «գժվել է», երբ փորձարկում էր այն իր սիրեցյալի հետ: Տարրի ուժն է՝ էլեկտրահարումը:

Կրեյա Դոլոսերա — առաջին հայացքից տասնամյա աղջիկ, միայն թե նա ավելի մեծ է: Շատ էր մտահոգվում Շրեյդի համար: Վերջին մարտում եղել է վեկտորներից մեկի օդաչուն: Տարրի ուժն է՝ տեղափոխությունը:

«Алтея» մոլորակ

Կագույա Դեմուրի — Ամատիի հոգու մասնիկ, որը ստեղծել է Միկագեն: Ունի վայրի բնավորություն և կենդանու սովորություններ: Ի տարբերություն Ամատիի գիտի, որ նա մարմնավորում է Արևաթևերին: Սիրահարված է Միկոնոյին, բայց վերջում զիջում է Ամատային, հասկանալով, որ նա ստեղծված չէ Միկոնոյի համար: Տարրի ուժն է՝ ֆիզիկայի օրենքների ժխտումը:

Դզին Մուսո — Կագուրիի ընկերը: Լավ է հասկանում տեխնիկան: Սկզբում ընդդիմացել է «Նեո- ԴԻՎԱյին», բայց շուտով անցնում է նրանց կողմը: Մահացել է Կագուրիի հետ մարտում: Սիրահարված է Յունոհին: Տարրի ուժն է՝ ցանկապատումը:

Միկագե Տովանո — Ստվերային Հրեշտակ, ով թաքնվում է Ալտեում: Տոմիի վերամարմնավորում: Դաստիրարակել է Կագուրուին, վարվելով նրա հետ, որպես կենդանի: Նրա նպատակն է, վերակենդանացնել Արևաթևերին և ստեղծել «Նոր աշխարհ», միավորելով «Վեգու» և «Ալտեյու» մոլորակները, որոնք ի սկզբանե եղել են մեկ ամբողջություն:

«DEAVA» (Division of EArth Verbalism Ability) կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակիրա Կայբուկի — տասնյոթ տարեկան երիտասարդ, ով իրեն անվանում է փրկիչ: Ունի հրաշալի բանավոր կարողություն, որի շնորհիվ գրեթե անխոցելի է: Ակիրան շատ է տարբերվում իր հասակակիցներից, այդ պատճառով մինչ «ԴԻՎԱ» ընդունվելը, նա ընկերներ չուներ: Ակիրայի իրական ընտանիքի մասին ոչինչ հայտնի չէ: Նա որոշ ժամանակ ապրել է որբանոցում, որտեղից նրան վերցրել են Կոնոսկեն և Շիզուկան (այդ ժամանակ նա 10 տարեկան էր): Իր ազգանունը՝ Ակիրա ժառանգել է նրանցից: Ինչպես նաև խորթ հայրը նրան է փոխանցել վայելչագրության արվեստը, որը Ակիրային շատ է օգնել «M.J.B.K.» դեմ պայքարում: Նա փորձարկում է «01» վեկտորը և համարվում է առաջնորդ «Կու» և «Հրեշտակ» «Ակվարիոններում», հետագայում Ակիրայի մոտ նոր վեկտոր է հայտնվում, «Լեգենդների կործանիչ», դրանից հետո Կայբուկին դառնում է առաջնորդ «Սանա» և «ԴԻՎԱ» ակվարիոններում:

«Նեստա» կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայա Ցուկիգանե — խամաճիկ, ում պատրաստել են Սոգոնի հրամանով, Նեստիի մարմնից: Վարպետորեն տիրապետում է կարատեի և կարող է մեկ անգամով հաղթել մի քանի հակառակորդի: Մայան, «Վերբալիզմի» ակումբի բոլորից անդամներից առանձնանում է իր անիրազեկությամբ հասարակ իրերում, որը հաճախ կատակերգական իրավիճակների պատճառ է դառնում: Մայային չի մտահոգում իր անցյալը, քանի որ նա ստեղծվել է, որպես խամաճիկ, բայց ոչ, որպես մարդ: Ծնվելով «Լոգոսի» աշխարհում, նա ուներ 10 տարեկան երեխայի արտաքին, միայն թե, թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական կարողություններով, գերազանցում է իր հակառակորդներին: Մայային փորձարկում է «02» վեկտորը և համարվում է առաջնորդ «Զաեի Ակվարիոնում»: Չունի հոգի:

Երաժշտական նվագակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացման երգեր:

  1. AKINO – Sousei no Aquarion
  2. AKINO – Go Tight!
  3. AKINO with bless4 – Kimi no Shinwa ~Aquarion Dai Ni Shou
  4. AKINO with bless4 – Paradoxical ZOO
  5. May'n – Yamaidare darlin’
  6. May'n - Yoake no Logos

Վերջերգեր:

  1. Kanno Youko, Hogari Hisaaki – Seikan Renrakusen
  2. Makino Yui – Omna Magni
  3. AKINO – Kouya no Heath
  4. Hiromi Satou – Rena no tanpopo
  5. Gabriela Robin – Celiane
  6. AKINO from bless4 – Suashi
  7. AKINO & AIKI from bless4 – Gekkou Symphonia
  8. Yui Ogura – Yunoha no Mori
  9. The Member of LSOT – Aquaria Mau Sora
  10. Haruka Chisuga – Je Je t’aime Communication
  11. May'n – Hontou no Koe Wo Anata ni Azuke Taku Te

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]