Ակռբի (լեռնաբազուկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ակռփի (լեռնաբազուկ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակռբի (այլ կիրառումներ)
Ակռբի
Տեսակլեռնաշղթա
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորՎանի մարզ

Ակռբի, լեռնաբազուկ Հայկական լեռնաշխարհում, Վան քաղաքից հարավ-արևելք, Այգեստանի և Շահբաղի գյուղերի միջև։ Այստեղ են գտնվում Ամրական բերդի ավերակները և Մհերի դուռ քարաժայռը՝ իր սեպագիր արձանագրություններով։ Ամրական քարանձավը ընկած է լեռնաբազուկի արևելյան գագաթային մասում, արևմտյան ծայրամասը Ակռբին է, իսկ Մհերի դուռ քարաժայռը գտնվում է լեռնաբազուկի մեջտեղում։ Նշանավոր է իր հնություններով։ Ստորգետնյա կառույցների մնացորդները և պեղումներից գտնված զանազան առարկաներն ու զարդերը հիմք են տվել ոմանց ենթադրելու, թե այստեղ են գտնվել Մ. Խորենացու պատմած Շամիրամաշեն ստորերկրյա ապարանքները։ Ակռբին նաև հայտնի է իր հրաշալի դիրքով և գեղատեսիլ բնությամբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 143 — 992 էջ։