Ակուտան (հրաբուխ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակուտան
mount Akutan
Տեսակստրատոհրաբուխ
Երկիր ԱՄՆ
Վարչատարածքային միավորԱլյասկա
Աշխարհագրական
տեղադրություն
Akutan Island?
ԼեռնաշղթաԱլեուտյան լեռնաշղթա
Բարձրությունը ծովի մակարդակից1303 մետր
Հարաբերական
բարձրություն
1303 մետր
Սմիթսոնիան կոդ311320
Ակուտանի տեղադրությունը Ալյասկայի հրաբուխների շարքում

Ակուտան (անգլ.՝ Akutan), գործող հրաբուխ, որը գտնվում է համանուն կղզում և գտնվում Ալեության կղզիներում՝ ԱՄՆԱլյասկա նահանգի կազմում։

Ակուտանը ստրատոհրաբուխ է, 1303 մետր բարձրությամբ։ Հրաբուխը կազմված է 2 կոներից։ Լեռը, որի վրա ձևավորվել է հրաբուխը, կազմավորվել է 1600 տարի առաջ։ Հրաբխի շուրջը տեղակայված են 3 հրաբային լճեր։ Ներկայումս ակտիվ է հրաբխի ավելի բարձր կոնը, որը հազվադեպ լավա է արտանետում դեպի Երկրի մակերևույթ։ հենց հրաբխի մեծ կոնուսի խառնարանում նկատվում է ֆումարոլային ակտիվություն։ Հրաբխի հյուսիս-արևելքում կան տաք աղբյուրներ։ Հրաբխի ամենամագմատիկ ապարները համարվում են անդեզիտներ, իսկ ավելի երիտասարդները՝ բազալտայիններ։

1790 թվականից սկսած՝ հրաբուխը ժաթքել է ավելի քան 35 անգամ։ Հրաբխի ժայթքումները սովորաբար ունենում են չափավոր բնույթ և տևում են ոչ ավելի, քան մի քանի շաբաթ։ Ժայթքումներն ընթանում են հրաբխային խարամի, հրաբխային ռումբրերի արտանետմամբ, պիրոկլաստիկ և լավային հոսքերի առաջացմամբ, լահարներով, քարանկումներով։ Ավելի ցածր կոնի ժայթքման հետևանքով 1852 թվականին կղզու մակերեսը ավելացել է։ 1978 թվականի ժայթքման ժամանակ լավային հոսքերը հազիվ չհասան Խաղաղ օվկիանոսի ջրերին։ Հրաբխային մոխիրը ամենաշատը բարձրացել է 1991 թվականին՝ 4500 մետր։ Վերջին անգամ հրաբուխը իրեն հիշեցնել տվեց 1992 թվականի դեկտեմբերի 18-ին՝ հրաբխի լանջի կողային ճաքերից աննշան պայթյունային գործողություններով։

Հրաբխի մոտ ապրում են տեղաբնիկ ցեղեր և զբաղվում ձկան վերամշակմամբ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակուտան (հրաբուխ)» հոդվածին։