Ակուստիկոֆոբիա
Ակուստիկոֆոբիա | |
---|---|
Տեսակ | ֆոբիա |
Ակուստիկոֆոբիա (հին հուն․՝ ἀκουστικός՝ «ձայնին վերաբերվող»[1] + ֆոբիա[2], կամ ֆոնոֆոբիա. հին հուն․՝ φωνή ՝ ձայն և φόβος՝ ֆոբիա)՝ վախ բարձր ձայներից։ Այն կարող է լինել նաև վախ մարդկանց ձայներից, ներառյալ սեփական ձայնը[3]։
Որոշ մարդիկ կարող են վախ զգալ սարքավորումներից, որոնք կարող են հանկարծակի բարձր ձայն արձակել՝ օրինակ, հրդեհային ազդանշանը։ CD սկավառակով երաժշտություն լսելը, որը կարող է սկսվել լռությամբ, այնուհետև անսպասելի դառնալ շատ բարձր, կարող են ծանր ընկալել ակուստիկոֆոբիայով տառապող մարդիկ։ Բարձր ձայների ազդեցության, բարձրաձայն խոսակցության արդյունքում կարող է առաջանալ ցնցումների նոպա։
Ակուստիկոֆոբիան կատաղության ախտանիշ է։
Կարդիոֆոնոֆոբիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարդիոֆոնոֆոբիան ֆոնոֆոբիայի տեսակ է։ Կարդիոֆոնոֆոբիայով տառապող մարդիկ անհանգիստ են զգում իրենց և/կամ այլ մարդկանց անոթազարկը և սրտխփոցը լսելիս։ Պատճառը հաճախ կարող է լինել վախը սրտամկանի ինֆարկտ ստանալուց, կամ սրտի կանգ զգալուց։ Սա կարող է երբեմն առաջացնել տագնապ և խուճապային նոպաներ, սակայն հաճախ անձը կարող է պարզապես նյարդայնանալ սրտխփոց լսելուց և փորձել խուսափել դրանից։ Վերջինս լուրջ խնդիր չէ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]