Ակումբային պոկեր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ակումբային պոկեր, սեղանի խաղ, պոկերի տարատեսակ։
Կանոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղին մասնակցում է խաղաթղթերի կապուկ՝ 52 խաղաթղթով՝ յուրաքանչյուր 4 երանգներում (ագռավ, խաչ, ագուռ և սիրտ) երկուսանոցից մինչև մեկանոց։ Յուրաքանչյուր երանգի ամենաբարձր խաղաթուղթը մեկանոցն է, ամենափոքր խաղաթուղթը՝ երկուսանոցը։ «Ակումբային պոկերի բոլոր խաղացողները խաղում են միմյանց դեմ։
Խաղավարն իր կողմից ձախից աջ խաղացողներին բաժանում է 2-ական խաղաթուղթ` երեսով ներքև (փակ)։ Մինչև բաժանման ավարտը խաղացողներն իրավունք չունեն ձեռք տալու խաղաթղթերին։ Ծանոթանալով խաղաթղթերին՝ խաղացողը որոշում է նրանց համակցության արժեքը։ Խաղի իմաստն այն է, որ խաղացողը վերջին հաշվով պետք է իր խաղաթղթերը համեմատի մնացած խաղացողների (կամ խաղացողի) խաղաթղթերի հետ, ում խաղաթղթերն ավելի բարձր որակավորվող համակցություն ունեն, նա էլ համարվում է հաղթող և տանում բանկում դրված խաղանիշերը։ Խաղաթղթերի համակցությունները, ամենացածր արժեք ունեցողից մինչև ամենաբարձր արժեք ունեցողը, հետևյալն են։
Խաղաթղթերի համակցության արժեքը գնահատելուց հետո խաղացողին հնարավորություն է տրվում ընդունել հետևյալ որոշումներից մեկը. 1. Անմիջապես հանձնվել։ Խաղացողը խաղաթղթերը (փակ վիճակում) անմիջապես նետում է խաղասեղանի վրա, նա կորցնում է խաղասեղանին դրված գումարը, և իր համար խաղն ավարտվում է։ 2. Շարունակել խաղը՝ հաշվի առնելով խաղաթղթերի առավելությունը։ Խաղացողը հավասարեցնում է իր խաղընկերների կողմից կատարված խաղադրումները և շարունակում խաղը։
Խաղացողները չպետք է քննարկեն և միմյանց ցույց տան իրենց խաղաթղթերի համակցումը։ Խաղացողները պետք է ամբողջ խաղի ընթացքում իրենց խաղաթղթերը պահեն խաղարկողի տեսադաշտում։ Իր խաղաթղթերը դիտելուց և վերը նշված որոշումն ընդունելուց հետո խաղաթղթերը երեսով ներքև դնելու խաղասեղանին։
Խաղարկողը պարտավոր է խաղի կարգի վերաբերյալ պատասխանել խաղացողների հարցերին։ Կազմակերպիչն իրավունք ունի սույն կանոնների խախտմամբ խաղացողներին դուրս հրավիրելու խաղասրահից։
Էթիկա սեղանի շուրջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարվելակարգ
Խաղացողներին արգելվում է արտահայտվել ոչ ցենզուրային արտահայտումներ, կամ վիրավորել մասնակցող խաղացողներին։
Հարկավոր է հարգել հակառակորդին սեղանի շուրջ։
Խաղացողներին չի թույլատրվում քննարկել խաղաքարտերը, որոնք գտնվում են խաղի ընթացքում կամ հարցնել խորհուրդ։
Բացի դրանից, չի թույլատրվում բոլոր տեսակի արտահայտություններ, որոնք ողղակիօրեն վերաբերվում են ընդունել որոշում խաղացողին, որի նկարագրումը հնարավորություև է տալիս խաղացողին հաղթանակ կամ պարտություն։
Որպեսզի խուսափել երկրորդական իրավիճակից, խաղացողներին չի թույլատրվում քննարկել խաղի ժամանակ։ Իրականացման այդ կանոնները պարտադիր են։