Ակորդի փոխադրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակորդի ձևափոխված կրկնությունը կոչվում է ակորդի փոխադրում։

Փոխադրման դերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխադրման շնորհիվ ակորդը ստանում է նոր մելոդիկ դրություն կամ նոր դասավորություն (կամ երկուսը միաժամանակ)։ Ակորդի մելոդիկ դրությունը փոխվում է, երբ մեղեդին մեկ ակորդային հնչյունից անցնում է մյուսին։ Դրա համար մելոդիկ դրության փոփոխումը մեղեդիի զարգացման համար կարևոր նշանակություն ունի։ Փոխադրումը ստեղծում է մեղեդիական և ռիթմական շարժում՝ առանց ակորդները փոփոխելու։ Ակորդների չափազանց հաճախակի փոփոխումը հեշտությամբ հանգեցնում է հարմոնիայի ծանրաբեռնվածության։ Շատ հաճախ մելոդիկ դրության փոփոխումից առաջ է գալիս դասավորության փոփոխում (լայնը՝ նեղով կամ հակառակը՝ նեղը՝ լայնով)։ Դասավորության փոփոխումը երբեմն ունի տեխնիկական նշանակություն (ձայնատարության հարմարություն, ճշտություն, սահունություն)։

Փոխադրման տեխնիկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ մեղեդին շարժվում է տերցիա կամ կվարտա քայլով, հնարավոր է փոխադրման երկու դեպք.

  • ալտը և տենորը նույն ուղղությամբ փոխադրվում են ակորդի մոտակա հնչյունները (ուղիղ փոխադրում է տեղի ունենում)
  • ալտը մնում է իր տեղում, իսկ տենորը փոխադրվում է սոպրանոյին հակադիր ուղղությամբ (հակադիր փոխադրում)։

Երբ մեղեդին շարժվում է կվինտա կամ սեքստա քայլով՝ ալտը շարժվում է մեղեդիի ուղղությամբ, իսկ տենորը մնում է իր տեղում, այսինքն ակորդի դասավորությունը փոխվում է (շեղ փոխադրում)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի.Դուբովսկի, Ս. Եվսեև, Ի. Սպոսոբին, Վ. Սոկոլով, Հարմոնիայի դասագիրք, Երևան, 1978, Էջ 41-43