Ակոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Ակոլա
PDKV Akola - Agricultural University.png
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես54,31 կմ²
ԲԾՄ286±1 մետր
Բնակչություն425 817 մարդ
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ724
Փոստային ինդեքսներ444001
Պաշտոնական կայքakola.nic.in
##Ակոլա (Հնդկաստան)
Red pog.png

Ակոլա (անգլ.՝ Akola, մարաթհի՝ अकोला), քաղաք Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում, Ակոլա շրջանի վարչական կենտրոն[1]:

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Բոմբեյից մոտ 584 կմ հյուսիս-արևելք և Նագպուրից 250 կմ հարավ-արևմուտք: Քաղաքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 282 մ է[2]: Ակոլայի միջով հոսում են Մորնա, հյուսիսով՝ Պուրնա գետերը: Ակոլայից հյուսիս գտնվում են Մելղաթի բլուրները:

Քաղաքի կլիման արևադարձային է` չոր ձմեռներով և անձրևոտ ամառներով: Տարեկան միջին ջերմաստիճանը 24,9°C է: Ամենաշոգ ամիսը մայիսն է, միջին ջերմաստիճանը` 29,9°C: Ամենացուրտ ամիսը հունվարն է, միջին ջերմաստիճանը` 20,7°C: Այս կերպ ամսական միջին ջերմաստիճանի ամպլիտուդը 9,2°C է: Տարեկան միջին տեղումները մոտ 644 մմ են: Ամենաչոր ամիսը հունվարն է (միջին մակարդակը՝ 0 մմ), ամենախոնավը` հուլիսը (199 մմ): Անձրևոտ սեզոնը տևում է հունիսից սեպտեմբեր[3]:

Ակոլայի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 38.2
(100.8)
40.5
(104.9)
44.4
(111.9)
47.0
(116.6)
47.8
(118)
47.2
(117)
40.6
(105.1)
40.0
(104)
40.0
(104)
40.0
(104)
38.9
(102)
36.7
(98.1)
47.8
(118)
Միջին բարձր °C (°F) 30.0
(86)
32.9
(91.2)
37.2
(99)
41.0
(105.8)
42.2
(108)
37.6
(99.7)
32.3
(90.1)
30.6
(87.1)
32.3
(90.1)
33.5
(92.3)
31.8
(89.2)
30.0
(86)
34.3
(93.7)
Միջին ցածր °C (°F) 14.2
(57.6)
16.2
(61.2)
20.2
(68.4)
24.8
(76.6)
27.9
(82.2)
26.3
(79.3)
24.5
(76.1)
23.7
(74.7)
23.5
(74.3)
20.9
(69.6)
17.0
(62.6)
13.7
(56.7)
21.1
(70)
Ռեկորդային ցածր °C (°F) 3.9
(39)
2.2
(36)
5.6
(42.1)
11.1
(52)
11.9
(53.4)
19.8
(67.6)
20.0
(68)
18.3
(64.9)
15.4
(59.7)
10.0
(50)
5.6
(42.1)
3.9
(39)
2.2
(36)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 12.2
(0.48)
8.6
(0.339)
12.9
(0.508)
3.4
(0.134)
13.1
(0.516)
139.4
(5.488)
213.6
(8.409)
195.2
(7.685)
132.1
(5.201)
46.9
(1.846)
17.6
(0.693)
6.8
(0.268)
801.7
(31.563)
Միջ. անձրևոտ օրեր 1.0 0.7 1.1 0.4 1.2 6.8 10.8 9.9 6.3 2.9 1.1 0.5 42.7
% խոնավություն 37 26 22 18 22 45 66 71 63 46 43 40 42
աղբյուր: Հնդկաստանի օդերևութաբանական վարչություն[4][5]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]





Circle frame.svg

Ակոլայի կրոնական կազմը (2011)[6]      Հինդուիզմ (54.93%)     Իսլամ (29.93%)     Բուդդայականություն (12.81%)     Ջայնիզմ (1.46%)     Քրիստոնեություն (0.42%)     Սիկհականություն (0.20%)     Այլ (0.14%)

2011 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 427 146 մարդ[7]:

Համաձայն Հնդկաստանի 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքում ապրել է 399 978 մարդ, որոնցից 52%-ը տղամարդիկ էին, 48%-ը` կին: Մեծահասակ բնակչության գրագիտության մակարդակը կազմել է 75% (Հնդկաստանի 59,5% ցուցանիշի դեպքում): Բնակչության 13%-ը 6 տարեկանից փոքր էր:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի և նրա շրջակայքի տնտեսությունը հիմնված է բամբակի և լոբազգիների, տեքստիլ արդյունաբերության և այլ մշակությունների վրա: Զարգացած է առևտուրը: Ակոլայում կա ջերմաէլեկտրակենտրոն:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական թռիչքներ ընդունող Ակոլայի օդանավակայանը գտնվում է քաղաքից 7 կմ հեռավորության վրա: Մոտակա միջազգային օդանավակայանները գտնվում են Նագպուրում (250 կմ) և Աուրանգաբադում (265 կմ): Քաղաքով է անցնում Սուրաթը և Կալկաթան միացնող № 6 ազգային մայրուղին (NH6): Այս մայրուղին ասիական № 46 մայրուղու (AH46) մասն է կազմում: Քաղաքապետարանի մոտով են անցնում նաև № 68 և № 69 մայրուղիները: Առկա է երկաթուղային հաղորդակցություն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Городецкая И.Л., Левашов Е.А. Русские названия жителей: Словарь-справочник. — М.: АСТ, 2003. — С. 23. — 363 с. — ISBN 5-17-016914-0
  2. «Akola, India Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Վերցված է 2013-10-07 
  3. Climate: Akola. Climate-Data.org
  4. «Climatological Normals 1981–2010»։ India Meteorological Department։ January 2015։ էջեր 21–24։ Արխիվացված է օրիգինալից 5 February 2020-ին։ Վերցված է 30 March 2020 
  5. «Extremes of Temperature & Rainfall for Indian Stations (Up to 2012)»։ India Meteorological Department։ December 2016։ էջ M135-M136։ Արխիվացված է օրիգինալից 5 February 2020-ին։ Վերցված է 30 March 2020 
  6. «C-1 Population By Religious Community - Maharahstra»։ Census։ Վերցված է 29 December 2019 
  7. Census of India 2011: Provisional Population Totals. Cities having population 1 lakh and above. (PDF-Datei; 151 kB)