Ակներ (Սյունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Հայաստանի Սյունիքի մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ակներ (այլ կիրառումներ)։
Գյուղ
Ակներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
Համայնք Գորիս համայնք[1]
Հիմնադրված է1880 թ.
Այլ անվանումներԲռուն, Բուռուն
Մակերես1,89 կմ²
ԲԾՄ1650 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1374[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունԱկներցի
Ժամային գոտիUTC+4
Ակներ (Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Ակներ (Սյունիքի մարզ) (Հայաստան)

Ակներ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում[1]։

Գորիս քաղաքից հեռու է 2 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Վերիշեն գյուղից անմիջապես հյուսիս-արևմուտք, Վարարակ գետի ափին, ծովի մակերևույթից 1600-1680 մ բարձրության վրա։

Հիմնադրվել է 1880 թվականին։ Բուռուն անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[3]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Գորիսի շրջանի։ Ակները 1958-1990 թթ.-ին գտնվում էր Վերիշենի պետական տնտեսության կազմում, որից տարանջատվել է 1991 թ.-ին։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ։ Ակներ է վերանվանվել 2006 թ. հուլիսի 4-ին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Ակների մշտական բնակչությունը կազմել է 1374, առկա բնակչությունը՝ 991 մարդ[2]։ Գյուղը հիմնադրման պահից բնակեցված է եղել հայերով[4][5], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4][5].

Տարի 1897 1926 1931 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 226 488 540 568 709 632 493 1087[6] 1374[2]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ։ Նույնանուն աղբյուրներ գյուղից 2,5 կմ հյուսիս, Ձագեձորի բարձունքներում, որտեղից ստացվում են Գորիս քաղաքի ջրամատակարարման զգալի մասը։ Հնում կոչվել էին Վարարակ։ Այստեղից է սկիզբ առնում Վարարակ գետը, որն նախկինում կոչվել էր Վարարակ միայն վերին հոսանքի շրջանում։ Ակներից է բերված Գորիսի և Ակների երկու Էլեկտրակայանների ջուրը։ Հ. Հյուբշմանը, վկայակոչելով Ս. Օրբելյանին, սխալմամբ Ակները դարձնում է Ակն[7][8]։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մոտով է հոսում «Տերտերի առու» կոչվող ջրանցքը, որը կառուցված է եղել դեռևս X դարում։ Գյուղի տարածքում կան կիկլոպյան կառույցների, միջնադարյան բերդի ու այլ շինությունների հետքեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Գորիս համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 758
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. 5,0 5,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 1, էջ 739
  6. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  7. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 7 — 150 էջ։
  8. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 139 — 992 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]