Ակնա բարբառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ակնա բարբառ, հայերենի կը ճյուղին պատկանող եռաստիճան խլազուրկ բաղաձայնական համակարգ (երկրորդ տեղաշարժ) ունեցող բարբառ։

Խոսվել է համանուն քաղաքում և շրջակա գյուղերում։ Հնչյունական համակարգում և քերականական կառուցվածքում գրաբարի համեմատությամբ խիստ փոփոխությունների չի ենթարկվել։ Ա ձայնավորը ռնգայինից առաջ առաջ դառնում է օ (ջօնջ «ճանճ»), ու-ն՝ ü (իւ),ո-ն և օ-ն՝ էօ (իւթ «ութ», չէօրս «չորս», ասօր «այսօր»)։ Բառավերջի հ-ից առաջ ավելացվում է յ կիսաձայնը (մայհ «մահ»)։

Բայերի հոգնակի առաջին դեմքը՝ անք-ով է՝ գիւղէանք «կուտեինք», ապառնիի մասնիկն է դի (դ)՝ դի բ՛էրիմ, դիւդէք «պիտի բերեմ», «պիտի ուտեք»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 7։