Jump to content

Ակիրա Մուտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակիրա Մուտո
ճապ.՝ 武藤章
դեկտեմբերի 15, 1892(1892-12-15) - դեկտեմբերի 23, 1948(1948-12-23) (56 տարեկան)
ԾննդավայրԿումամոտո (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Մահվան վայրՍուգամո, Տոկիո
Քաղաքացիություն Ճապոնիա և  Ճապոնական կայսրություն
ԶորատեսակՃապոնական կայսերական բանակ
Կոչումգեներալ-լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ ճապոնա-չինական պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ

Ակիրա Մուտո (դեկտեմբերի 15, 1892(1892-12-15), Կումամոտո (պրեֆեկտուրա), Ճապոնիա - դեկտեմբերի 23, 1948(1948-12-23), Սուգամո, Տոկիո), ճապոնացի գեներալ, որը ճանաչվել է որպես ռազմական հանցագործ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուտոն ծնվել է Կումամոտոյի Հակուսուի քաղաքում և 1913 թվականին ավարտել Ճապոնիայի կայսերական բանակի ակադեմիայի 25-րդ դասարանը։ 1920 թվականին ավարտել է Բանակի շտաբի քոլեջի 32-րդ դասարանը։ 1923-1926 թվականներին ծառայել է որպես ռազմական կցորդ Գերմանիայում։ Վերադառնալով Ճապոնիա՝ նա զբաղեցրել է տարբեր վարչական և շտաբային պաշտոններ Կայսերական բանակի գլխավոր շտաբում։

1935 թվականին Մուտոն աշխատել է Գլխավոր շտաբի ռազմական հետախուզության բաժնում, իսկ Մարկո Պոլո կամրջի միջադեպի ժամանակ ղեկավարել է Կվանտունյան բանակի ռազմական հետախուզության բաժինը։ Համարվում է, որ նա եղել է այն միջադեպի կազմակերպիչներից մեկը, որը հանգեցրեց Երկրորդ ճին-ճապոնական պատերազմի սկսվելուն[1][2]։

Դրանից հետո նա նշանակվեց Կենտրոնական Չինաստանի ճակատի շտաբի պետի տեղակալ։ Նույն շրջանում նա մասնակցել է Նանկինի կոտորածին։

Նշանակվելով Կենտրոնական Չինաստանի Ճապոնական բանակի շտաբի փոխղեկավար՝ Մուտոն մասնակցել է հակամարտության սկզբնական արշավներին Չինաստանում։ Ավելի ուշ նրան մեղադրեցին Նանկինի կոտորածի ամենասարսափելի հանցագործությունների ընթացքում զորքեր ղեկավարելու մեջ։ 1939 թվականին Մուտոն վերադարձավ Ճապոնիա, նույն թվականին ստացավ գեներալ-մայորի կոչում և ծառայեց Պատերազմի նախարարության Ռազմական գործերի վարչությունում։

Խաղաղօվկիանոսյան պատերազմի սկսվելուց առաջ Մուտոն ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում և Փերլ Հարբորի հարձակման ժամանակ զբաղեցրել է Ռազմական գործերի վարչության տնօրենի պաշտոնը։ 1942 թվականի ապրիլին նրան նշանակեցին Սինգապուրում գտնվող Երկրորդ կայսերական պահակային դիվիզիայի հրամանատար։ 1944 թվականի հունիսին նա նշանակվեց ղեկավարելու ճապոնական ուժերը ճապոնական օկուպացիայի տակ գտնվող Նիդերլանդական Արևելահնդկաստանի Սումատրա կղզում։ 1944 թվականի հոկտեմբերին Մուտոն տեղափոխվեց Ֆիլիպիններ, որտեղ նա նշանակվեց Գեներալ Տոմոյուկի Յամասիտայի գլխավորած Ճապոնական Տասնչորսերորդ գոտու բանակի շտաբի պետ[3]։

Նրան մեղադրեցին ֆիլիպինցի քաղաքացիական բնակչության, ռազմագերիների և կալանավորվածների հանդեպ կոտորածների, խոշտանգումների և այլ հանցագործությունների կազմակերպման[4], ինչպես նաև պարտիզանների ճնշման հրամաններ տալու մեջ։

Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո Մուտոն ձերբակալվեց Ամերիկյան օկուպացիոն իշխանությունների կողմից և ներկայացվեց Արևելքի միջազգային ռազմական դատարան։ Նա դատապարտվեց Չինաստանում և Ֆիլիպիններում քաղաքացիական բնակչության և ռազմագերիների նկատմամբ կատարած հանցագործությունների համար և 1948 թվականի դեկտեմբերի 23-ին մահապատժի ենթարկվեց՝ կախաղան հանվելով[5]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ammenthorp, Steen. «Ushiroku, Jun». The Generals of World War II.
  • Budge, Kent. «Muto, Akira». Pacific War Online Encyclopedia.
  • Chen, Peter. «Muto, Akira». WW2 Database.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «WAR RESPONSIBILITY—delving into the past (2) / Konoe, Hirota sat on their hands». Yomiuri Shimbun. 2006-08-13. Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին. Վերցված է 2015-05-10-ին.
  2. Reiji Yoshida (2006-08-12). «Yasukuni gripes still dog nation». The Japan Times. Արխիվացված է օրիգինալից 2011-06-06-ին. Վերցված է 2015-05-10-ին.
  3. Ammenthorp, The Generals of World War II
  4. «Trial Watch: Akira Muto». Արխիվացված է օրիգինալից 2007-05-28-ին. Վերցված է 2007-10-01-ին.
  5. Klip, Andre Annotated Leading Cases of International Criminal Tribunals.