Ակիմ Սաթմանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ակիմ Սաթմանց
Ծնվել է1899
ԾննդավայրՄեղրի
Մահացել է1968
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Սաթյան Ակիմ Իվանի (1899, Մեղրի - 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Միջին Ասիայում խորհրդային իշխանության համար պայքարի մասնակից։ Եղել է ԽՄԿԿ անդամ 1919 թվականից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո Սաթյանը կարմիր բանակի շարքերում մասնակցել է սպիտակ գվարդիականների ու բասմաչների դեմ կռիվներին և շարքային մարտիկից դարձել բանակի հատուկ բաժնի պետ։ Երկար տարիներ ծառայել է պետական անվտանգության մարմիններում, վարել պատասխանատու պաշտոններ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գործող բանակում եղել է դիվիզիայի հրամանատարի տեղակալ։ 1947 թվականից Սաթյանը, հասարակական կարգով, ակտիվ աշխատանք է տարել կուսակցական և խորհրդային մարմիններում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 113 CC-BY-SA-icon-80x15.png