Ակբուզատ (ձիարշավարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակբուզատ
Տեսակշենք և Ձիարշավարան
ՏեղագրությունՈւֆա
Երկիր Ռուսաստան
Անվանված էAkbuzat?
Կայքakbuzat-ufa.ru
Քարտեզ
Քարտեզ
 Akbuzat Hippodrome Վիքիպահեստում

Ակբուզատ ձիարշավարան, ձիերի մրցախաղային արշավ անցկացնելու ասպարեզ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Բաշկորտոստանի Հանրապետության մայրաքաղաք Ուֆայում։ Կառուցվել է խորհրդային իշխանության վաղ շրջանում՝ 1920-ական թվականներին, պետական ֆինանսավորմամբ, ցեղական արշավաձիերի փորձարկումներ կատարելու նպատակով։ 1968 թվականին Բաշկիրիայի կառավարությունը որոշում է ընդունել կառուցելու նոր ձիարշավարան, որի շինարարությունն ավարտվել և հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1982 թվականին՝ Ռուսաստանի կազմի մեջ Բաշկիրիայի կամավոր մտնելու 425-ամյակի տոնակատարության օրերին։ Այդ իսկ տարում՝ հուլիսի 26-ին տեղի են ունեցել նժույգներով առաջին մրցարշավները։

Ձիարշավարանը Ակբուզատ է անվանակոչվել բաշկիրական ազգային դյուցազնավեպի հերոս Ուրալ-Բատիրի նժույգի՝ Ակբուզատ թևավոր կամ չափազանց արագավազ ձիու անունով[1]։ Ակբուզատ անունն է կրել նաև թուլփարների՝ ղազախական, թաթարական և այլ թուրքալեզու ցեղերի կամ ժողովուրդների առասպելական թևավոր ձիերի նախնին։ Ակբուզատը համարվում է Պեգասի նմանակը թուրքալեզու ժողովուրդների առասպելապատումներում։

Անցած դարի 80-ական թվականներից սկսած՝ «Ակբուզատը» վստահորեն տեղ է զբաղեցրել նախ՝ ԽՍՀՄ-ի, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո՝ Ռուսաստանի Դաշնության լավագույն ձիարշավարանների շարքում։ Այստեղ անց են կացվել բազմաթիվ խոշոր մրցումներ, այդ թվում՝ ձիավարողների համամիութենական XXIV մրցումները (1983 г.), «Ուրալյան գոտի» մրցաշարերը (1985, 1987, 1989, 1992, 1993 թթ.), ձիավարողների համառուսական մրցումներ (2001 и 2004 թթ.), ձիարշավորդների փոքր առաջնությունը (1995 թ.), ձիարշավորդների «Բաշկորտոստան — Իտալիա» միջազգային հանդիպումը (2003 թ.), ձիարշավորդների «Բաշկորտոստան — Ֆինլանդիա» բարեկամական հանդիպում-առաջնությունը (2004 թ.)։ «Ակբուզատը» 7 անգամ ճանաչվել է Ռուսաստանի լավագույն ձիարշավարան (1984, 1986, 1990, 2001, 2002, 2003, 2004 թթ.)։

2005 թվականի նոյեմբերից 2007-ի հոկտեմբեր ընկած ժամանակամիջոցում ձիարշավարանը հիմնովին վերակառուցվել է ըստ ճապոնական «RAUM Architects» ֆիրմայի պատրաստած նախագծերի։ Շինաշխատանքներն իրականացրել է «Башкортостаннефтезаводстрой» ֆիրման[2]։

2009 թվականին ձիարշավարանը վերանվանվել է «Թագիր Քուսիմովի անվան Ակբուզատ ձիարշավարան», բայց այդ նոր անվանաձևը ժողովրդական լայն զանգվածների կողմից չի արժանացել պատշաճ ընդունելության։

Ձիարշավարան հասցնող փոխադրամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • №110
  • №251 Ուֆա կայարան→ Կաշկադան զբոսայգի (Սիպայլովոյի հարևանությամբ)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Akbuzat Race Track web site
  2. «Ипподром «Акбузат»» (ռուսերեն). «Башкортостаннефтезаводстрой». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 19-ին.
  3. Akbuzat Race Track web site

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]