Ակացիա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակացիա
իսպ.՝ Las Acacias
Պատկեր:Ակացիա.jpg
Երկիր Արգենտինա
 Իսպանիա
Ժանրդրամա
Թվական2011
Լեզուիսպաներեն
ՌեժիսորՊաբլո Ջորջելի
Սցենարի հեղինակՍալվադոր Ռոզելլի և Պաբլո Ջորջելի[1]
ԴերակատարներԳերման դե Սիլվա[2]
ՄոնտաժMaría Astrauskas?
Նկարահանման վայրՊարագվայ
Տևողություն85 ± 1 րոպե և 82 րոպե[3]
Պաշտոնական կայքէջ

Ակացիա (իսպ.՝ Las Acacias), 2011 թվականի արտադրության արգենտինական ֆիլմ, ռեժիսորն է Պաբլո Ջորջելլին։ Ֆիլմը 2011 թվականին ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում, որտեղ արժանացել է «Ոսկե տեսախցիկ» մրցանակին[4]։ Ֆիլմը նաև ստացել է Արգենտինայի կինոքննադատների ասոցիացիայի կողմից տրվող «Արծաթե անգղ» մրցանակին, որպես լավագույն ֆիլմ[5]։

Կենասգրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն՝ արգենտինացի բեռնատարի վարորդ, ով Պարագվայից փայտ է տեղափոխում Բուենոս Այրես։ Պարագվայի կանգառներից մեկում նա վերցնում է Յակունտա անունով մի աղջկա, ով խնդրում է իրեն հասցնել Բուենոս Այրես։ Ռուբենի համար անսպասելի էր, երբ Յակունտան իր հետ բերեց նաև իր կես տարեկան դստերը՝ Անաիին։

Սկզբում Ռուբենը չի փորձում խոսակցության բռնվել։ Պարագվայի սահմանին Յակունտան ասում է, որ ցանկանում է այցելել իր զարմուհուն, իսկ հետո Ռուբենին ասում է, որ իր զարմիկը պետք է օգնի իրենց այնտեղ աշխատանք գտնել։ Հետագայում Անաիին կերակրելու համար նրանք կանգ են առնում։ Ռուբենը ցանկանում է նրանց համար ավտոբուսի տոմս գնել, բայց այն բանից հետո, երբ իմանում է, որ ավտոբուսը միայն վաղը պետք է շարժվի, կարծիքը փոխում է։

Ռուբենը մի փոքրիկ քաղաքի մոտ կանգ է առնում, որպեսզի ուշացումով իր քրոջը նվեր հանձնի, բայց պարզվում է, որ քույրը տանը չէ։ Յակունտան ասում է, որ ինքը ոչ մի տեղ չի շտապում և նրանք մի քանի ժամ անց են կացնում ծովի մոտ։ Նրանք վերադառնում են քրոջ մոտ և Ռուբենը հանձնում է նվերը,որից հետո նրանք շարունակում են ճանապարհ դեպի Բուենոս Այրես։ Ռուբենը Յակունտային վերաբերվում է, որպես ազգականի։ Երբ նրանք միմյանց հրաժեշտ տվեցին, Ռուբենը նրան առաջարկեց, որ վերադառնալիս նույնպես իր մեքենայով վերադառնա, որին Յակունտան սիրով համաձայնում է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հերման Դե Սիլվա՝ Ռուբեն
  • Հեբե Դուրատե՝ Յակունտա
  • Նայրա Քայե Մամանի՝ Անաի
  • Մոնիկա Սոս
  • Լիլի Լոպես

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է քննադատների դրական արձագանքը։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը 79 % արդյունք է գրանցել[6]։ Կաննի կինոփառատոնում ցուցադրությունից հետո Variety ամսագրի քննադատը դրական է գնահատել այն, նշելով՝ «դերասաններ Դե Սիլվան և Հեբե Դուրատեն միմյանց ճանաչում են երկխոսության միջոցով, որը հազիվ քսան թերթ էր զբաղեցնում»[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Internet Movie Database — 1990.
  3. cinenacional.com (իսպ.) — 2001.
  4. «Las Acacias - Festival de Cannes».
  5. «LAS ACACIAS Tops Argentina's Silver Condor Awards». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  6. «Las Acacias». Rotten Tomatoes.
  7. «Review: 'Las acacias'». Variety.