Ականց (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ականց (այլ կիրառումներ)
Ականց
Ականց
Տեսակիգական անձնանուն
Նշանակությունթանկագին քարեր
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
Գիրհայերենի այբուբեն
Կապված հոդվածներ«Ականց» սկսվող էջեր

Ականց, հայկական իգական անուն։ Ծագում է հայերեն ակունք՝ «թանկագին քարեր» բառի սեռական ականց ձևից։ Առաջին անգամ հիշատակվել է 1256 թվականին, այնուհետև դարձել է Ակաց։ Կիլիկիայում Ականց անունով հայտնի էր վանք։ Գործածական է եղել Կիլիկյան ժամանակաշրջանում (13-14-րդ դարեր), այնուհետև դուրս է եկել գործածությունից[2]:

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ականց տիկին, կին Սիր Լիկոսի՝ եղբոր Հեթում Ա թագավորի Հայոց և մայր Սիր Լևոնի, որ Յովհաննէս գրչին գրել տվեց մի Աւետարան[3]:
  • Ակաց, ազնվական տիկին, կին պարոն Ստեփաննոսի, «իշանական պատուով զինւորեալ ի դրան արքայի», որ էր որդի Թորոս քահանայի, եղբօրորդւոյ Կոստանդին Ա կաթուղիկոսի[4]:
  • Ակաց, կին Օշին մարաջախտի թագաւորութեան Հայոց, որդւոյ Կոստանդին Լամբրոնացւոյ․ հիշված է 1274 թ․, երբ ամուսինը՝ Օշին գրել տվեց մի չքնաղ Աւետարան[5]:
  • Ակաց, կին Սիր Օշինի Պայլենց, մայր Թորոսի և Վասակի, որոնց բոլորի հիշատակին ժառանգները գնեցին մի Աւետարան[6]:
  • Ակաց, քույր Կոստանդին գրչի, որ Սիսում օրինակեց մի Ճառընտիր[7]:
  • Ակաց, դուստր Գունդստապլի Հայոց․ մայրն է Զապլուն իշխանուհի, որ ստացավ մի Աւետարան, 1309 թ․[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարանԵրևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 88 — 634 էջ։
  3. Ձեռագիր, Վենետիկ, Ա, էջ 447, 1256 թ
  4. Ձեռագիր, Սեբաստիա, ՀԱ, էջ 333, 1924 թ
  5. ՀԱ, էջ 246,248, 1898 թ
  6. Ձեռագիր, Միւնխ․ 8 բ, 1292 թ
  7. Ձեռագիր, Վենետիկ, Բ, էջ 486, 13-րդ դար
  8. Ձեռագիր, Սեբաստիա, ՀԱ, էջ 519, 1924 թ