Ականց ջուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ականց ջուր
Տեղակայում
Երկիր Հայաստան
ԵրկրամասՇիրակի մարզ

Ականց ջուր, Ական ջուր, գետակ Արաքսի ավազանում, Ախուրյանի վտակը, հոսում է Շիրակի դաշտով, Հոռոմոսի վանքից ոչ հեռու։ Ականց Ջուրի վրա էր գտնվում Ականց գյուղը։ Ղ. Ալիշանի վկայությամբ («Շիրակ» էջ 33) 1198 թվականին մի արձանագրության մեջ նշված է, որ այս գետակի ջուրը վանահայր Մխիթարը մեծ ծախքով անց է կացրել դեպի Հոռոմոսի վանքը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 131 — 992 էջ։