Ականջեղ կլորագլուխ
Ականջեղ կլորագլուխ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Phrynocephalus mystaceus | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Ականջեղ կլորագլուխ (լատին․՝ Phrynocephalus mystaceus), ագամաների ընտանիքի կլորագլուխների ցեղի (Prynocephalus) մողես։
Համարվում է անապատային կենդանի։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկանում է աֆրո-արաբական ագամաների ենթաընտանիքին։ Տարածված է միայն Ասիա աշխարհամասի կենտրոնական հատվածում և Իրանում։
Տարածվածության արեալը ընդգրկում է Հարավային Ասիայի՝ Ղրղզստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Ղազախստանի, Իրանի և Աֆղանստանի ավազուտները։
Բնակվում է ավազների մեջ։ Էվոլյուցիայի արդյունքում վարժեցվել է անապատային կլիմային։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլորագլուխ ականջեղի երկարությունը հասնում է 24 սմ-ի, որի գրեթե կեսը կազմում է պոչը։ Մարմինը վերևից գորշ կամ դեղին ավազի գույն ունի։ Սպիտակ գունավորում ունի միայն փորի հատվածը, որը նաև ծածկված է բազմաթիվ բծերով։
Այս մողեսը ականջեղ է կոչվում բերանի անկյուններին «ականջներ» հիշեցնող մաշկային ծալքերի առկայության պատճառով։ Ձմռանը մտնում է գետնափոր բների մեջ։ Ամռանը բույն չի մտնում։ Վտանգի զգալու պարագայում ականջեղ մողեսը խրվում է ավազի մեջ։
Սնվում է միջատներով՝ հիմնականում սարդերով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 196 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ականջեղ կլորագլուխ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ականջեղ կլորագլուխ» հոդվածին։ |
|