Ականանետային դիվիզիոն 82 մմ-անոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ականանետային դիվիզիոն 82 մմ-անոց, ՊԲ ստորաբաժանում։ Կազմավորվել է ԼՂՀ ԻՊԿ նախագահի 1993 թվականի ապրիլի 3-ի համար 650 հրամանով՝ 3 մարտկոցի հիմքի վրա. համալրվել ականանետային դիվիզիոնի տեխնիկայով. սպառազինությամբ և անձնակազմով։ 1993 թվականի սեպտեմբերի 1-ին դիվիզիոնը ներառվել է նոր կազմավորված հրետանային զորամասի կազմի մեջ։ Մասնակցել է Մարտակերտի (հեռուստաաշտարակի բարձունք. Մարտակերտ. Հակոբ Կամարի. Մատաղիս. Թալիշ), Ֆիզուլիի (Կարախանբեյլի, Ալխանլու) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Օմարի լեռնանցքի գրավման ժամանակ վճռական դեր են խաղացել դիվիզիոնի ականանետային երկու մարտկոցները (120 (մմ-անոց) և մեկ դասակ՝ ՀՀ Վարդենիսի կողմից։ 1993 թվականի մայիսի 24-ին հանդիսավոր պայմաններում դիվիզիոնին հանձնվել է մարտական դրոշ, իսկ մայիսի 28-ին դիվիզիոնում տեղի է ունեցել ՊԲ երդման առաջին արարողությունը։ Հրամանատարներ Մ. Վ. Անտոնյանը (հետմահու) և Ա. Մամուճցը պարգևատրվել են ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Տես նաև կետանային զոասհսս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։