Ակադեմիկոս Գամալեայի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Ակադեմիկոս Նիկոլայ Գամալեայի հուշարձան
Monument to Hamaleya.jpg
Ակադեմիկոս Նիկոլայ Գամալեայի հուշարձանը
Կոորդինատներ55°44′04″ հս․ լ. 37°34′13″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է1956
Շինության ձևըՔանդակ
Կառուցել էՍեմյոն Կովներ,
Նատալյա Մաքսիմչենկո
Ներկա վիճակըԿանգուն

Ակադեմիկոս Նիկոլայ Գամալեայի հուշարձան (ռուս.՝ Памятник академику Николаю Гамалее), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Նվիրված է խորհրդային մանրէաբան Նիկոլայ Ֆեոդորովիչ Գամալեային (1859-1949)։ Հուշարձանը կանգնեցվել է Գերցենի անվան ինստիտուտի պոլիկլինիկայի[1][2] և Պիրոգովի անվան ինստիտուտի կենսաբանական մասնաշենքի բակում, որտեղ ակադեմիկոսը մինչև մահը ղեկավարել է մանրէաբանության ամբիոնը[3][4]։ Հասցեն` Պոգոդինսկայա փողոց, տուն 6։

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1956 թվականի նոյեմբերի 10-ին[5][6]։

Հուշարձանն ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ (գրանցման համար` 13381452)[7]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակը պատկերում է գիտնականի բրոնզե կիսանդրին[8]։ Այն տեղադրվել է գրանիտե պատվանդանի վրա, որի վրա ոսկեգույն տառերով փորագրված է հետևյալ մակագրությունը. «Նիկոլայ Ֆեոդորովիչ Գամալեա, 1859-1949»։ Կենսաբանը պատկերված է դիմադեմ, նրա հագին ամբողջ կոստյում է։ Նախագծի հեղինակներն են քանդակագործներ Սեմյոն Յակովլևիչ Կովները և Նատալյա Ալեքսեևնա Մաքսիմչենկոն[4] և ճարտարապետ Եֆիմ Վուլիխը[5][9][6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային մանրէաբան, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Նիկոլայ Ֆեոդորովիչ Գամալեան 1898 թվականին հայտնաբերել է բակտերիաները քայքայող նյութերը՝ բակտերիալիզինները։ 1899 թվականին նա հիմնադրել է Օդեսայի մանրէաբանության ինստիտուտը։ 1930–1938 թվականներին նա եղել է Մոսկվայի մանրէաբանության և համաճարակագիտության ինստիտուտների գիտական ղեկավարը։ Գամալեայի անունով է կոչվում ԽՍՀՄ ԲԳԱ վիրուսոլոգիայի և իմունոլոգիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը (Մոսկվա)։

Նիկոլայ Գամալեայի կիսանդրու բացումը տեղի է ունեցել 1956 թվականի նոյեմբերի 10-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 672 CC-BY-SA-icon-80x15.png