Ախ, որտեղ (ֆիլմ)
Ախ, որտեղ թուրքերեն՝ Ah Nerede | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | կինոկատակերգություն |
| Թվական | 1975 |
| Լեզու | թուրքերեն |
| Ռեժիսոր | Օրհան Աքսոյ |
| Պրոդյուսեր | Էրթեմ Էղիլմեզ |
| Սցենարի հեղինակ | Սադըք Շենդիլ |
| Դերակատարներ | Ադիլե Նաշիթ, Թարըք Աքան, Գյուլշեն Բուբիքօղլու, Հուլուսի Քենթմեն, Հայաթի Համզաօղլու և Հալիթ Աքչաթեփե |
| Պատմվածքի վայր | Ստամբուլ |
Ախ, որտեղ (թուրքերեն՝ Ah Nerede), թուրքական ռոմանտիկ կատակերգություն, որը թողարկվել է 1975 թվականին[1]։ Գլխավոր դերերում հանդես են գալիս թուրք հայտնի դերասաններ Թարըք Աքանը և Գյուլշեն Բուբիքօղլուն[2]։ Ֆիլմի անվանումը վերցվել է Ֆյուսուն Օնալի «Ախ, որտեղ» երգից։
Սցենար
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուրսայից ագարակատիրոջ երեք որդիները, որոնք սովորում են Ստամբուլում, ապրում են մի կյանքով, որը հակասում է իրենց ընտանեկան համոզմունքներին։ Ավագ որդին՝ Ֆերիթը (Թարըք Աքան), ով սովորում է բժշկական ֆակուլտետում, իր գեղեցիկ արտաքինի շնորհիվ սիրահետում է կանանց, չնայած որ նշանված է իր հայրենի քաղաքից մի աղջկա հետ։ Մինչդեռ միջնեկ որդին՝ Մուրաթը (Հալիթ Աքչաթեփե), ով սովորում է դեղագործական ֆակուլտետում, մոլի խաղամոլ է։ Կրտսեր որդին էլ՝ Օմերը (Ջենգիզ Նեզիր), ով ճարտարագիտության բաժնի ուսանող է, գտնվում է այդ ժամանակների քաղաքական իրադարձությունների կենտրոնում, շփվում արմատական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների հետ։
Մի օր Ֆերիթը խանութում ծանոթանում է աշխատակցուհու հետ ու փորձում ամեն գնով հմայել նրան։ Բայց Զեհրայի (Գյուլշեն Բուբիքօղլու) ուշադրությունը գրավելն այդքան էլ հեշտ չէ։ Ի վերջո, Ֆերիթը կարողանում է գրավել աղջկա սիրտը, սակայն այդ պահին հայտնվում են Ֆերիթի նախկին ընկերուհիները՝ նոր խնդիրներ առաջացնելով տղայի համար։ Իրավիճակն ավելի է բարդանում, երբ Բուրսայում ապրող նրանց ընտանիքը պարզում է, որ տղաները չեն հաճախում դասերին ու գալիս են Ստամբուլ։ Հենց այդ ժամանակ էլ սկսում են զարգանալ ֆիլմի հիմնական իրադարձությունները։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թարըք Աքան - Ֆերիթ,
- Գյուլշեն Բուբիքօղլու - Զեհրա,
- Նիլգյուն Աթըլղան - Այսել,
- Այդան Ադան - Սելին,
- Ադիլե Նաշիթ - Հուրիյե,
- Սերփիլ Նուր - Սելինի քույրը,
- Հուլուսի Քենթմեն - Ֆերիթի հայրը,
- Շյուքրիյե Աթավ - Ֆերիթի մայրը,
- Հայաթի Համզաօղլու - Ալի Քայա,
- Հալիթ Աքչաթեփե - Մուրաթ,
- Ջենգիզ Նեզիր - Օմեր,
- Իլհան Հեմշերի - քննիչ,
- Էքրեմ Դյումեր - ամուսնությունները գրանցող պաշտոնյա,
- Նուպար Թերզյան - Ֆերիթի աները,
- Գյուլթեն Քայա - Ֆերիթի հարսնացուն,
- Լեման Աքչաթեփե - Զեհրայի մայրը,
- Ֆերիդուն Շավլը - դռնապան,
- Իհսան Բայսալ - բամբակագործ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ARZU FİLM (2017 թ․ դեկտեմբերի 26), Ah Nerede (1975) - Tek Parça, Վերցված է 2025 թ․ օգոստոսի 30-ին
- ↑ Aksoy, Orhan (1975 թ․ նոյեմբերի 23), Ah Nerede (Comedy, Romance), Tarik Akan, Gülsen Bubikoglu, Nilgün Atilgan, Arzu Film, Վերցված է 2025 թ․ օգոստոսի 30-ին
|