Ախտական մակբայներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ախտական մակբայներ, գրաբարում մակբայերի շարքին դասված ձայնարկությունների խումբ, որոնք ստորաբաժանվում են հետևյալ ենթախմբերի՝ երանական (երանի, վաշ, վաշ վաշ), եղկական (վայ, աւաղ, եղուկ), հեշտական (վաշ, հայ), , ավաղական (ոհ, վախ), զարմացական (ո, եհ, բաբէ), հեգնական (իշ, վահ, ահ, եհ), սպառնական (իշտ, էհէ), մորմոքական (իշ, ուհ) և տրտմական (եհ, ըհ, ըհը, ի, հէ)։ «Ախտական մակբայներ» տերմինն առաջին անգամ կիրառել է Սիմեոն Ջուղայեցին։ Ավելի ուշ շրջանի քերականներից ոմանք ախտական մակբայները դիտարկել են որպես միջարկության՝ ձայնարկության տարատեսակ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 4։