Բերդիկ (Արարատի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերդիկ (այլ կիրառումներ)
2016 թվականի սեպտեմբերի 18-ին համայնքի ղեկավար է ընտրվել Իշխան Թարվերդյանը` 301 ձայնով` 178-ի դիմաց:
Գյուղ | ||
---|---|---|
Բերդիկ | ||
Արբանյակային պատկեր | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Համայնքի ղեկավար | Իշխան Թարվերդյան | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
Այլ անվանումներ | Բզովան(հին) | |
Մակերես | 2,41 կմ² | |
ԲԾՄ | 860 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1050 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | ararat.mtad.am/community-leader-council/91/ | |
|
Բերդիկ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք։
Նախկինում Ախուն Բուզավանդ անվանումով ընդգրկված է եղել Երևանի նահանգի Երևանի գավառում[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Ախուն, Բզովակ, Բզովան, Բյուզավանդ, Ախունդի անվանումները։
Գյուղն ընկած է Արարատյան հարթավայրում։ Տեղադրված է ծովի մակարդակից 860 մ բարձրության վրա։
Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը՝ 42 աստիճան։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Խմելու ջուրը բերվում է Գառնիից։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 137 | 341 | 172 | 273 | 622 | 736 | 790 | 917 | 1000 | 1050 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի 254 տնտեսություն, դպրոց, բուժկետ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 200 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 60%։ Համայնքի հողերն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 75 հա, պտղատու և խաղողի այգիները կազմում են համապատասխանաբար 25 հա և 17 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 124
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|